Կնոջս հետ զոքանչիս խնդրեցինք 2 օր մեր խնամել մեր երեխաներին․ Անկեղծ ասած նրանից նման պատասխան չէինք սպասում․․․

Կնոջս հետ զոքանչիս խնդրեցինք 2 օր մեր խնամել մեր երեխաներին․Անկեղծ ասած նրանից նման պատասխան չէինք սպասում․․․

Ընդհանրապես զոքանչների նկատմամբ վերաբերմունքը հակ ասական է: Իմ աշխատանքային ընկերը մեծ հար-գանքով է վերաբերվո ւմ իր կնոջ մայրիկին և հիացմունքով է խոսո ւմ նրա մասին:Մի օր ես նրան խնդրեցի ասել զոքանչի հետ նրանց լավ հարաբերո ւթյունների գաղ տնիքը, քանի որ պատրաստվում էի ամուսնանալ և ուզում էի լավ հարաբերություններ ունենալ ապագա կնոջս հարազատների հետ:

Նա ինձ պատմեց հետևյալը. «Երբ ես ամո ւսնացա մի փոքր հեռու էի մնում զոքան չիցս, պատմություններ շատ էի լսել զոքանչների «քաջագործությունների» մասին,և չէի ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան տեղի ունենար: Կնոջս մայրը մեր ամուսնանալուց հետո միայնակ մնաց և ես մտավախություն ունեի, որ նա մեր տանից դուրս չէր գա: Բայց ժամանակն անցնում էր, ու նա հորիզոնում չէր երևում:

Կինս գնում էր նրան տեսակցության, շփվում էին հեռախոսով ու այդքանը:Հետո ծնվեց մեր առաջնեկը, ես մտա-ծում էի, որ նա կհայտնվի ու կսկսի մեզ դասեր տալ: Բայց այս դեպքում էլ սխալվեցի, նա եկավ, մանկական սայ-լակ էր գնել ու էլի շատ անհրաժեշտ պարագաներ, ու շուտով հեռացավ: Ժամանակ առ ժամանակ գալիս էր, եթե օգնության կարիք էր զգացվում:

Երբ որդիս երեք տարեկան էր, ես որոշեցի կնոջս հետ գնալ հանգստանալու և որոշեցի խնդրել զոքանչիս, որ նա մեր բացակայության ընթացքում խնամի մեր երեխային:Նրա պատասխանից ես ուղղակի շշմեցի:Նա ինձ ասաց.

-Ինձ համար դժվար չէ խնամել իմ թոռնիկին, բայց ասա ինձ, իմ սիրեի փեսա,դու էլ երբ հնարավորություն կունե-նաս քո երեքամյա որդուն տանել ծովափ, միայն այս տարի,որովհետև մեկ տարի հետո նա կդառնա 4 տարեկան, և դու կկորցնես այս ամռանը նրա հետ հանգստանալու հնարավորությունը: Պատկերացրու որքան հետաքրքիր կլինի նրա համար, երբ դու նրան լողալ կսովորեցնես:

Մի զրկիր ոչ քեզ և ոչ էլ նրան այդ հաճույքից: Եվ հավատա ինձ, մեր երեխաները մեզ հետ են շատ կարճ ժամա-նակ, նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը անկրկնելի է: Երբ որդիդ մեծանա, նա ինքը չի ցանկա-նա քեզ հետ հանգստի մեկնել, որքան կարող ես վայելիր նրա ներկայությունը:

Ու այդ պահին ես հիշեցի, որ իմ հայրը միշտ զբաղված էր,ու ժամանակ չուներ մեզ հետ ոչ հանգստի մեկնելու, ոչ էլ նույնիսկ շփվելու: Հետո մի տխուր օր նա հեռացավ կյանքից ու ինձ համար պարզ դարձավ, որ ես ոչինչ չունեմ հիշելու: Եվ այդ տարին ես ծովափ մեկնեցի կնոջս ու որդուս հետ: Անմոռանալի օրեր էին:

Ու իսկապես սիրեցի զոքանչիս և գնահատեցի նրան, նա իսկապես շատ իմաստուն կին էր։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика