Ես ոչ համակարգիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե,-ասաց տղան աշխատանքի ընդունվելիս․ Չնայած աշխատանքի չընդունեցին, բայց այդ խոսքերը նրան մեծ հաջողություն բերեցին․․․

Ես ոչ համակարգիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե,-ասաց տղան աշխատանքի ընդունվելիս․ Չնայած աշխատանքի չընդունեցին, բայց այդ խոսքերը նրան մեծ հաջողություն բերեցին․․․

Գործազուրկ մի տղա դիմել էր մի մեծ ընկերություն` գրա սենյակում մաքրողի աշխա տանքի համար: Նա անցավ հարցա զրույցի փուլը, իսկ հետո փորձնական մաքրեց հատակը:

– Դուք ընդո ւնված եք, տվեք ինձ ձեր էլեկտր ոնային փոստի հասցեն եւ մենք ձեզ կուղարկենք աշխատանքի ընդունման հայտա-դիմումը եւ կտեղեկացնենք՝ երբ կարող եք սկսել աշխատանքը, – ասաց գործատուն:

– Ես ոչ համակարգիչ ունեմ, ոչ էլ փոստային հասցե, – պատասխանեց տղան:

Գործատուն, զարմացած տղայի պատասխանից, ասաց.

– Ցավում եմ, բայց, եթե փոստային հասցե չունեք, չեք կարող ընտրվել այս աշխատանքի համար:

Տղան անհույս հեռացավ: Նա չգիտեր ինչ աներ, իսկ գրպա նում միայն 10 դոլլար ուներ: Նա որոշեց գնալ սուպերմարկետ եւ գնել 10 կգ լոլիկ: Հետո լոլիկները դռնեդուռ վաճառեց եւ արդեն 2 ժամ անց նա կրկն ապատկել էր իր գո ւմարը; Գործողո ւթյունը 3 ան-գամ կրկնելով՝ այդ օրը նա տուն վերադարձավ 60 դոլլարով:

Տղան հասկացավ, որ այս ճանապարհով կարող է հաջողության հասնել , եւ ամեն օր վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո նա դռնե-դուռ լոլիկներ էր վաճառում: Արդյունքում նրա գումարը օր օրի կրկնապատկվում ու եռապատկվում էր:Կարճ ժամանակ անց նա գնեց զամբյուղ, հետո բեռնատար, իսկ հետո արդեն սեփական բեռնափոխադրման ընկերո ւթյունը, որն 5 տարում դարձավ երկ-րում առաջատար ընկերություններից մեկը:

Արդեն հաջողակ գործարարը մի օր հրավիրեց ապահովագրական գործակալի՝ կյանքի ապահովագրություն կատարելու համար: Երբ գործարքն արդեն ավարտված էր, գործակալը խնդրեց իրեն տրամադրել փոստային հասցե:

– Ես փոստային հասցե չունեմ,- պատասխանեց տղան:

– Իսկապե՞ս,- զարմացավ գործակալը, – դուք փոստային հասցե չո ւնեք եւ հաջ ողել եք հիմնել այս հսկ այական ընկերո ւթյունը, պատկերացնում եմ ձեր պաշտոնն ու դիրքը, եթե փոստային հասցե ունենայիք:

Գործարարը ժպիտով պատասխանեց.

– Գրասենյակի մաքրող:

Մի հիասթափվեք, եթե այսօր բախտը ձեզ չի ժպտում, լավագույն հնարավորո ւթյունները առջեւոմ ձեզ են սպասում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика