Երեխան պառկած էր հիվանդանոցում, իսկ մայրը նրան տեսակցության չէր գալիս․․․

Երեխան պառկած էր հիվանդանոցում, իսկ մայրը նրան տեսակցության չէր գալիս․․․

Մի փոքրիկ տղա կար, անվա նենք նրան Սաշա: Եվ ահա երբ նա երեք տարեկան էր, հայտ նվեց հիվանդ անոցում՝ շատ կարևոր վիրահատություն էր սպասում նրան:Վիրահա տությունը կատ արեցին: Սկզբում նա 4 օր անցկացրեց վերակե նդանացման բա-ժանմունքում, իսկ հետո պալատ տեղափոխեցին:

Թե պատահական, թե հատուկ, բայց մանկատան երեխաների հետ մի պալատում պառկեցրեցին:Ճիշտ չի լինի ասել, որ նրան նե-ղացնում էին, բայց մեկ հրում էին, կամ կոմպոտ էին լցնում անկողնու վրա, իսկ բուժքույրը հետո բարկանում էր նրա վրա: Ճաշա-րանում էլ էր դժվար նրա համար: Կարերը շատ էին ցավում:

Մինչ նա պատերից բռնելով՝ հասնում էր ճաշարան, ամեն ինչ վերջանում էր: Եվ նա նորից սոված հետ էր գնում:Սաշան շատ եր-կար մնաց հիվանդ, կարերը վատ էին լավանում, հավանաբար նրանից, որ պատշաճ խնամք չէր ստանում, միշտ սոված էր մնում: Իսկ գիշերները Սաշան կամաց ձայնով լալիս էր:

Իսկ որտե՞ղ էր Սաշայի մայրիկը, կհարցնեք դուք: Նա մայրիկ ուներ, լավ, խելացի: Սակայն նա որոշել էր, որ Սաշան արդեն մեծ է, կկարողանա ինքնուրույն գլուխ հանել, բացի այդ էլ նա փոքր դուստր ուներ՝ 1,5 տարեկան: Դրա համար էլ չէր գալիս հիվանդա-նոց, չէր խնամում որդուն, չէր կերակրում:

Վերջապես մի օր ուրիշ քաղաքից եկավ Սաշայի տատիկը, մոր մայրիկը: Իմանալով երեխայի հիվանդության մասին, եկավ նրա մոտ: Սաշան շատ էր թուլացել, հազիվ էր ժպտում տատիկին: Իսկ տատիկը թաքուն սրբում էր արցունքները:Սաշան չիմացավ, թե տատիկը ինչ էր ասել մայրիկին, բայց նույն օրը հիվանդանոց եկավ մայրիկը, նրան յութ և բանան բերեց: Սաշային տեղափո-խեցին առանձին պալատ, որտեղ նրան ոչ ոք չէր նեղացնում:

Իսկ գիշերն էլ արթնացավ նրանից, որ կողքին ինչ-որ մեկը նստած էր: Բացեց աչքերը, իսկ այնտեղ տատիկն էր, քնել էր անկող-նու կողքի աթոռին:Սաշան ժպտաց տատիկին և քնեց:Այդ օրվանից նա սկսեց արագ ապաքինվել: Մի շաբաթից նրան դուրս գրեցին:

Փրկեց երեխային տատիկի հոգատարությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика