Հայրիկ, ինձ կասե՞ս, թե ինչ է ընտանիքը,-հարցրեց 8-ամյա որդիս, երբ․․․Չգիտեի ինչ պատասխանեմ

-Հայրի՛կ, կասե՞ս, թե ի՞նչ բան է ընտանիքը,-սեղանի մոտ դպրոցական տետրի վրա կռա ցած տղան ուղղեց մեջքն ու մա տիտի ծայրը շրթուն քին հենելով` դիմեց տուն մտած հորը։

Հայրը համազգեստի պիջակն աթոռի հենակ ներին կախեց ու նստեց որդու կողքը։

-Ընտա նիքը, տղա՛ս, ճիշտ ու սխ ալի, արդարի ու անարդարի, չարի ու բարու հարթակ չի, ընտանիքը` շատ կողմերով իրարից տարբեր մարդկանց միությունն է, որտեղ բոլորն ավելի շատ սիրում են միմյանց թերությունները, քան առավելությունները, որ-տեղ մեկի ցավը բոլորի ողբերգությունն է, հաջողությունը բոլորի երջանկությունը։ Ընտանիքը սեր ու խնամք է քեզանից մեծի ու քեզանից փոքրի նկատմամբ։

Ընտանիքը տատից հարսիկին, նրանից էլ թոռնուհուն անցնող խոսքկապի մատանի է, պապից որդուն, որդուց էլ թոռանն անց-նող արժանապատիվ անուն, ազգանուն։Ընտանիքն այն է, երբ կորուստներն ու ձեռքբերումները դառնում են ընդհանուր ափսո-սանքի կամ համատեղ ոգևորության պատմություն։ Երբ մեկի պակասն ու բացակայությունը երբեք որևէ այլ մեկով չի լրացվում, իսկ ընդմիշտ հեռացածին փոխարինում են պատի լուսանկարից մյուսներին նայող նրա հայացքի տակ հազարերորդ անգամ կրկնվող նրա մասին ջերմ պատմություններով ու հիշողություններով։

Որդի՛ս, ընտանիքն այն է, երբ դրսում գտնվողին մյուսները մինչև ուշ գիշեր անհամբեր սպասում, համատեղ դիմավորում, կերա-կրում և միայն դրանից հետո տան դուռը կողպելով` կարողանում են հանգիստ քուն մտնել։Վերջապես, ընտանիքը` հայրենիքին ծառայող զինվոր ունե նալու պոռթկուն հպար տությունն է։ Ամեն երեկո դասերից ու աշխատանք ներից տուն վերադառնալիս ի-րենց Զինվորի հետ հեռախոսով զրուցելու, նրա վերաբերյալ այդ օրը յուրաքանչյուրի ստացած տեղեկությունների մասին կարո-տով քննարկումն է ընտանիքը։

Ընտանիքը` ամեն անգամ Զինվորի մասին խոսելիս մոր թրջվող աչքերն են ու նրան ամեն անգամ սաստող հոր հպարտ հայացքը։ Ամեն երեկո ճաշի նստելիս սեղանին մեկ բաժին լրացուցիչ սպասքն է ընտանիքը` հույսով, որ գուցե հենց այդ օրը լինի օտարութ-յունից թանկի, իսկ սահմանից Զինվորի հաղթական վերադարձի տոնը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика