Արդեն 3 տարվա ամուսնացած եմ․ Ամուսինս ինձ շատ է սիրում, համենայն դեպս մինչ երեկվա օրն այդպես էի կարծում, մինչև․․․

Ես արդեն 3 տարի ամուսնացած եմ: Ամուսինս ինձ շատ է սիրում, համենայն դեպս մինչ երեկվա օրն այդպես էի կարծում: Ես հա-մոզված եմ, որ տղամարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելու իրավունք չունի, ոչ մի պարագայում:Կարծում էի,թե արժանի տղամար-դու հետ եմ ամուսնացած, սակայն իրականում սխալվում էի:

Ցավոք, երեխաներ չունենք:Ոչ մի առողջական խնդիր չհայտնաբերելով՝ բժիշկներն ասացին,որ սպասենք:Իսկ ես հոգնել եմ սպա-սելուց…Վերջին շրջանում մշտական են դարձել մեր վեճերը…վիճում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ չկա պատճառ:Ես լավ կին եմ:Տանը միշտ մաքուր է, համեղ պատրաստում եմ և չեմ մոռանում ինձ խնամելու մասին, իմ տարիքից բավականին երիտասարդ տեսք ունեմ:

Սակայն հղիանալու հույսն ինձ տանջում է։Ամեն վարկյան:Արմենը սկսեց ուշ վերադառնալ տուն:Ես վստահ եմ, որ նրա կյանքում ոչ ոք չկա, պարզապես նա չի ուզում տուն գալ: Մեր միջև անտեսանելի պատ է առաջացել:Մենք 4 օր չէինք խոսում, և երբ նյար-դերս տեղի տվեցին, ես չցանկացա նրա հետ նույն անկողնում պառկել քնելու և ցուցադրաբար գնացի հյուրասենյակ:

Հանկարծ Արմենը գազազած շան պես վազեց իմ կողմ, ցավեցնելով բռնեց ձեռքիցս և քաշ տվեց սենյակ: Երբ փորձեցի ազատվել, նա հարվածեց դեմքիս…Ես շոկի մեջ էի:Դա լիովին այլ մարդ էր:Ես արտասվեցի ամբողջ գիշեր, իսկ առավոտյան ամուսինս նույ-նիսկ ներողո ւթյուն չխնդրեց: Ինչպե՞ս նա կարող էր այդպես վարվել…Ես սիրում եմ ամուս նուս, բայց ներել նրան չեմ կարող: Ու-զում եմ ամուսնալուծվել: Այնքան է ցավում հոգիս, ուժ չունեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика