Հարազատ մայրս անունս լսեց անգամ չի ցանկանում․ Պատճառը․․․գլխումս ուղղակի չի տեղավորվում

Հարազատ մայրս անունս լսեց անգամ չի ցանկանում․ Պատճառը․․․գլխումս ուղղակի չի տեղավորվում

Ես վերջերս եմ ամուսնացել: Քանի որ սեփական բնակարան գնելու հնարավորություն դեռ չունենք, ստիպված ապրում ենք մորս տանը: Բնակարանը մեծ է, բոլորիս համար տեղ կա: Բացի այդ, ես հղի եմ, և վարձով ապրելու մասին չենք էլ կարող մտածել, քա-նի որ շուտով մեր ողջ եկամուտը պիտի տրամադրենք երեխայի հետ կապված ծախսերին:

Մայրս ինձ խանդում է ամուսնուս հանդեպ:Ամեն ինչ սկսվեց Նոր Տարին տոնելուց:Մայրս շատ էր ուզում նշել այն գյուղում՝ բարե-կամների հետ միասին: Ես դեմ չէի, բայց ամուսինս կտրականապես հրաժարվում էր գյուղ գնալուց:Մինչ ես ու ամուսինս քննար-կում էինք այդ հարցը, մայրս հավաքեց իրերը և գնաց գյուղ՝ տատիկիս տուն:

Գնալիս նա ցուցա դրաբար փակեց դուռը, որ մենք հա կանանք, որ ինքը նեղացել է: Դա դեկ տեմբերի 29 էր: Ես մինչ ամսի 31-ը փորձում էի նրա հետ խոսել, սակայն նա չէր պատասխանում զանգերիս:Ես զանգեցի մորս նաև ուղիղ ժամը 12-ին,որպիսի առա-ջինը շնորհավորեմ Նոր Տարին, սակայն նա այդպես էլ չխոսեց հետս:

Նա տուն վերադարձավ հունվարի 3-ին, սակայն ոչ ինձ, ոչ էլ ամուսնուս հետ մի բառ չէր փոխանակում: Այդպես շարունակվեց 1 ամիս:Կրկին խոսելու փորձ անելու արդյունքում ես իմ մասին շատ «հաճելի» խոսքեր լսոցի, իմացա, որ ես անշնորհակալ եմ, ինձ համար առաջին տեղում ամուսինս է, և ես խորը վիրավորել եմ մորս, երբ մնացել եմ ամուսնուս հետ, այլ ոչ թե նրա հետ գյուղ եմ գնացել:

Անկեղծ ասած, ես սկսեցի արտասվել: Ինձ համար հավասարաչափ թանկ են և ամուսինս, և մայրս, ամեն մեկն իր տեղն ունի: Ես գիտեմ, որ սխալ եմ, պիտի ներողություն խնդրեի հենց մորս գալու առաջին օրը, այլ ոչ թե սպասեի մի ամիս:Այժմ չգիտեմ, թե ինչ-պես ազատվեմ մեղքի զգացումից, քանի որ մայրս անդադար խոսում է դրա մասին…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика