Այդ օրվանից հարազատ ծնողներս դադարեցին շփվել ինձ հետ․ Պատճառը, իբր թե քրոջս վիրավորել եմ․․․
Ես ինքս փոքր քաղաքից եմ, սակայն արդեն 11 տարի ապրում եմ Երևանում: Ընտանիքիս անդամները և բարեկամներս հաճախ են մնում իմ տանը, երբ մի քանի օրով գալիս են քաղաք: Ես իմ տեսա կով սառը մարդ եմ, սակայն հարա զատներիս միշտ լավ եմ դիմավորում:6 տարի առաջ հիփոթեքով 1 սենյականոց բնակարան գնեցի և բարեհաջող վճարեցի:
Ես դասավանդում եմ չինարեն և պահանջված մասնագետ և թարգ մանիչ եմ, բավականին լավ եմ վաստակում:Որոշեցի գումար ներդնել անշարժ գույքի մեջ: Հաջորդ քայլս էր բնակարանս վարձով տալ, իսկ հետո գնել նորը:Զանգեց քույրս, ասաց,որ մի շաբա-թով ինձ հյուր կգա: Ես շատ ուրախացա, սակայն արդեն 2 ամիս է անցել, իսկ նա դեռ այստեղ է…
22 տարեկան աղջիկը չի ուզում ոչ մի բանով զբաղվել, ես պարտ ական եմ նրան ապա հովել ամեն ինչով: Դրա մասին ինձ հեռա-խոսով ասաց բարկացած մայրս:Երբ ես ասացի քրոջս, որ նա վերադառնա տուն, քանի որ նոր բնակարան պիտի տեղափոխվեմ, իսկ սա վարձով տամ, նա նեաղացավ և գնաց: Աստված նրա հետ:
Սակայն հաջորդ օրը զանգեց մայրս և ասաց, որ ես այլևս իրենց ըտանիքից չեմ: Անկեղծ ասած, ինձ համար միևնույնն է:Արդեն 2 ամիս ինձ ոչ ոք չի զանգում, և միայն նրա համար, որ թույլ չտվեցի շահագործել ինձ: