20 տարեկան եմ․ Օրեր առաջ այնպիսի բաներ իմացա հարազատ եղբորս և առհասարակ տղամարդկանց մասին, որ որոշել եմ ողջ կյանքս ապրել առանց ամուսնանալու․․․

20 տարեկան եմ․ Օրեր առաջ այնպիսի բաներ իմացա հարազատ եղբորս և առհասարակ տղամարդկանց մասին, որ որոշել եմ ողջ կյանքս ապրել առանց ամուսնանալու․․․

Ես վտսահ եմ, որ տղամարդիկ չեն կարող լինել հավատարիմ: Հենց այդ պատճառով էլ երբեք չեմ ամուսնանա…Եղբայրս շատ ըն-կերներ ունի: Նրանք բոլորն էլ դավաճանում են իրենց ընկերուհիներին, էլ չեմ խոսում կանանց մասին:Նրանք հաճախ են հավաք-վում մեր տանը: Եվ գիտեք,հաճախ նրանցից այնպիսի բաներ եմ լսում, որ սկսում եմ ատել բոլոր տղամարդկանց:Եղբայրս ամուս-նացած է: ՎԵրջերս իմացա, որ նա սիրուհի ունի: Ես չէի ուզում հավատալ, իսկ հետո սկսեցի սպառնալ, որ կպատմեմ կնոջը, եթե վերջ չտա այդ ամենին:

Սկզբում նա արդարանում էր,փորձում համոզել, որ դա սուտ է,իսկ հետո,երբ հասկացավ, որ ամեն ինչ լուրջ է, քիչ էր մնում ծեծեր ինձ:Իսկ մի փոքր հանգս տանալուց հետո, նա սկսեց ինձ բացա տրել, որ տղա մարդիկ այնպես են կառուցված, որ իրենց համար բարդ է միայն մի կնոջ հետ ապրելը: Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է նա ինչ-որ բան շշնջում կնոջ ականջին կամ համբուրում, ես ուզում եմ նրան հարվածել:

Եղբայրս երեխաներ ունի,իսկ կինն էլ շատ լավն է,նա մեզ արդեն հարազատ մարդ է,հենց դա է ինձ հետ պահում, որ նրան չպատ-մեմ ամեն ինչ:Եղբորս շնորհիվ՝ ես զզվում եմ բոլոր տղամարդկանցից, քանի որ վստահ եմ, որ ապագա ամուսինս ինձ հետ նույն կերպ է վարվելու: Ես այժմ հորս էլ եմ կասկածանքով նայում, գուցե նա էլ իմ մորն է դավաճանել…

Այդպես եղբորս ընկերական հավաքույթը կոտրեց բոլոր հույսերս և պատկերացումներս՝ կապված անթերի ընտանիքի հետ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика