Մայրս լքեց մեզ, երբ ես դեռ 10 տարեկան էի․․․Երբեք չեմ մոռանա այդ օրը
Ծնողներս երբեք համերաշխ չեն եղել: Նույնիսկ փոքր հասակում հասկանում էի, որ նրանք միմյանց չեն սիրում: Եվ մի օր էլ, երբ 10 տարեկան էի, մայրս հավաքեց բոլոր իրերն ու հեռացավ տանից: Այդ ժամանակ հայրս աշխատանքի էր: Մայրիկս իր հետ տա-րավ ամեն ինչ. կահույքը, հագուստը, նույնիսկ սպասքեղենի մեծ մասը: Ես մնացի միայնակ դատարկ տան մեջ…
Ես գոռում և արտասվում էի, խնդրում էի, որ չգնա կամ ինձ էլ տանի:Հետո զանգեցի հորս և պատմեցի պատահածի մասին: Նա չէր կարող աշխատանքից շուտ դուրս գալ, բայց ասաց, որ փակեմ դռներն ու պատուհանները, և խոստացավ, որ որքան հնարա-վոր է շուտ կվերադառնա:
Նույնիսկ չգիտեմ ինչու,բայց այդ պահին հիշեցի համեղ բուտերբրոդների մասին,որոնք հայրս շատ էր սիրում:Որոշեցի պատրաս-տել դրանցից հորս համար: Մի պլաստիկե ափսե գտա, մեջը դրեցի հացը: Իսկ հետո լուռ նստեցի դռան մոտ և սկսեցի սպասել: Այդպես անցավ 4 ժամ: Երբ հայրիկս եկավ, նա ցնված էր՝ տեսնելով դատարկ տունը: Ես այդ պահին նրան մեկնեցի ափսեն և ասացի.
-Ես այն քեզ համար եմ պատրաստել:
Հայրիկս վերցրեց, նստեց կողքիս, և մենք միասին կերանք: Ես տեսնում էի, որ նա գործադրում է բոլոր ուժերը, որ միայն թե չար-տասվի: Այդ պա հից անցել է 10 տարի: Հայրս մինչև հիմա երբեմն խոսում է այդ օրվա մասին: Նա ասում է, որ իմ այդ փոքր ժես-տով թույլ չտվեցի, որ ինքն այդ օրը խելագարվի, և հենց ես եմ փրկել իր կյանքը: