Ամուսինս ստիպում է, որ ընդհատեմ հղիությունս, բայց փոխարենը ուզում է, որ մեծացնեմ իր առաջին կնոջից ունեցած երեխա-յին․․․
Երբ մենք ամուսնանում էինք, ես գիտեի, որ ամուսինս ամուսնալուխված է, առաջին կնոջից երեխա ունի, սակայն տղան ապրում էր մոր հետ: Ժամանակ առ ժամա նակ երեխայի մայրը նրան բերում էր մեր տուն,և մինչ մենք աշխատանքի էինք լինում,նա տակ-նուվրա էր անում ամբողջ տունը, իսկ սկեսուրս էլ նույնիսկ չէր ասում, որ այդպես չի կարելի:
Այդ օրը ամուսնուս կարևոր լուր պիտի հայտնեի: Գեղեցիկ ընթրիք պատրաստեցի, մոմեր վառեցի, և արդեն պիտի ասեի, երբ նա խնդրեց, որ իրեն լսեմ.
-Արսենը մեզ հետ է ապրելու: Մայրն ամուսնանում է, իսկ որդիս բան չունի անելու օտար տղամարդու հետ մի տան մեջ, եթե իր հայրը ողջ է:
Այսինքն օտար կնոջ հետ ապրել կարելի է, իսկ օտար տղամարդու հետ՝ ոչ:Դա այնքան էլ իմ սրտով չէր, սակայն զայրույթս ցույց չտվեցի, և որոշեցի խոսել.
-Սիրելիս, ես հղի եմ: Պատկերացնու՞մ ես, մենք երեխա ենք ունենալու:
Ամուսինս լուռ վեր կացավ, փչեց մոմերը և վառեց լույսը: Երկու րոպե ծանր լռությունից հետո նա ասաց.
-Հասկանու՞մ ես, հիմա ժամանակը չէ: Առանց այն էլ տունը փոքր է, ազատ սենյակը պիտի Արսենին տրամադրենք, բացի այդ, եթե դուրս գաս աշխատանքից, միայն իմ գումարով չենք կարողանա ապրել: Արի մեծացնենք որդուս, հետո կմտածենք մեր երեխաներն ունենալու մասին:
Ասել, որ ես շոկի մեջ էի, նշանակում է, ոչինչ չասել: Այսինքն, ես պիտի սպանեմ հարազատ երեխայիս, որ մեծացնեմ ողջ մոր կող-մից լքված երեխայի…Դա մեր համա տեղ կյանքի վերջին օրն էր: Հենց նույն օրն էլ հեռ ացա տանից: Աղջիկս արդեն երեք տարե-կան է, չնայած նրան, որ շատ դժվար օրեր եմ ունեցել, միևնույնն է, ես երջանիկ եմ:
Իսկ նախկին ամուսնուս և սկեսուրիս մի օր պատահական տեսա դրսում, նրանք նույնիսկ չնայեցին երեխային…Բայց դա ինձ չի հուզում, քանի որ երեխաս իմն է, միայն իմը…