Առավոտյան աշխատանքի գնալիս տրանսպորտում մի միջադեպի ականատես եղա․․․Ավտոբուսի վարորդի պահվածքից բոլոր ուղևորներն էին ցնցված
Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, եթե անկեղծ, տրամադրություն ընդհանրապես չունեի, բացի այդ ուշանում էի: Երկ-րորդ կանգառում մի պապիկ բարձրացավ: Նա գրպանից մետաղադրամներ հանեց և սկսեց հաշվել: Հետո ձեռքը մեկնեց վարո-րդին և ասաց.
—Պահիր, որդիս, բայց չգիտեմ, բավական է թե ոչ, այդքանն է մոտս: Հաջորդ կանգառում պիտի իջնեմ:
Ինչպես հասկացա, պապիկը քիչ էր գումար տվել: Կանխա զգալով, որ վարորդը զայ րանալու է, բացեցի պայու սակս, որ վճարեմ պապիկի փոխարեն: Սակայն այդ պա հին երիտա սարդ վարորդը ձեռքով մի կողմ տարավ պապիկի մետաղադրամները և ասաց.
—Հայրիկ ջան, պետք չէ, պահիր գումարդ քեզ: Առանց այն էլ ընդամենը մի կանգառ ես գնում:
Անկեղծ ասած, ես ցնցված էի, ինչպես և մյուս ուղևորները: Ես հաճախ եմ տեսնում բարկացած վարորդների, բայց նման մեծա-հոգությունն ինձ համար չափազանց հաճելի էր:Պապիկը մանրը դրեց գրպանը և կամաց ձայնով ասաց.
—Շնորհակալ եմ:
Նախքան իջնելը՝ նա ևս մի անգամ շնորհա կալություն հայտնեց վարո րդին: Թվում է, թե արտառոց ոչ մի բան չկա, բայց այսօր մեր կյանքում այնքան քիչ է բարին և դրականը: Պատկերացնում եմ, թե որքան մեծ նշան ակություն ուներ դա պապիկի համար:
Այդ դեպքն ինձ հույս տվեց, որ դեռ ամեն ինչ կորց րած չէ, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարող ենք հույս դնել:
Շնորհակալ եմ այդ վարորդին՝ մռայլ առավոտս լուսավոր դարձնելու համար: