38 տարեկան էի, երբ պատահաբար հղիացա․ Երեխան պլաններիս մեջ չէր մտնում․ Եկա տուն ու սկսեցի մտածել․․․
Ես 38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին,շատ էի սիրում դպրոցն ու երեխա-ներին: Ծնողներս նույն մասնագիտո ւթյամբ են աշ խատել ամբողջ կյանքում: Կար մի տղա մարդ,ում հետ պարբերաբար հանդի-պում էինք, սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց նա ամուսնացած էր…
Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վիճակում եմ, շոկի մեջ էի…Բնականաբար, ընկ երոջս ոչինչ չասացի, մենք այդ պա հին արդեն մի ամիս էր, ինչ դադար եցրել էինք մեր շփումը: Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու:
Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում:Դեռ մտածում էի,որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս համար:Հաջոդ օրը գնացի աշխատանքի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովոր ականի նման էին պահում: Դասի սկզբո ւմ մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծա-ղում էին:
Դա նորություն չէր, ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում, ուղղակի հանգիստ ասում էի, որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդիմացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի: Հասա ուսուցչանոց և սկսեցի աբողջ հոգով արտասվել:Աշխատողներից միայն մի հոգի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուս նացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ: Ես նրան պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի, որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած աչքերով նայեց ինձ և ասաց.
—Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել: Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր, որ դու երջանիկ մարդ ես:
Հիմա որդիս 2 տարեկան է, նա յում եմ նրան և գիտա կցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքե-րիս համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշակերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահովում:
Ես հիմա իսկապես երջանիկ եմ…