Մայիսի 1-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ․․․

Մայիսի 1-ի աստղագուշակ․ Երկվորյակներ՝ հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ․․․

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի տաքացեք: Օրվա սկզբին հուզական դաշտը կարող է անկայուն լինել: Շատ Խոյերի տրամադրությունը փոփոխական կլինի, նշանի ներկայացուցիչները հնարավոր է այնպիսի բան ասեն կամ անեն, ինչի համար ավելի ուշ կզղջան: Լավ է չշտապեք, ամեն քայլը մտածեք: Դուք բավականաչափ ժամանակ կունենաք կշռադատված որոշում ընդունելու համար:Օրվա երկրորդ կեսը առա-ջինից ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հարմար է հին գործերն ավարտելու համար: Անհրաժեշտ արդյունքների հասնելն ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անսովոր ու հագեցած օր է: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հավանական են նոր բացահայտումներ, զարմանալի զու-գադիպություններ: Չեն բացառվում լրիվ անսպասելի, բայց միաժամանակ գրավիչ առաջարկներ: Ձեզ դուր կգա նոր գործեր ստանձնելը, հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք դա չէր սպասում:Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք: Ձեր ընկերներից տարբերվող մարդու հետ հան-դիպումը կօգնի ձեզ նորովի նայել նրան, ինչը սովորական ու բնական էր թվում: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է շփումների համար: Ձեզ համար հաջող կանցնեն կարևոր զրույցները, անկախ նրանից, թե ինչին կվերաբերեն: Որոշ Երկվորյակներ ընդհանուր լեզու կգտնեն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաճախ էին վիճում: Կարող եք քննարկել աշխատանքային հարցերը, բիզնես-նախագծերը: Չի բացառվում՝ լրիվ նոր գաղափար ունենաք, որի իրագործումը մեծ եկամուտ կխոստանա:Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Այստեղ կարևոր կլինի խն-դիրներից չվա-խենալը: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, նրանց կես խոսքից կհասկանաք: Հավանական են անս-պասելի, բայց շատ հաճելի ուշադրության նշաններ, ռոմանտիկ անակնկալներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հուզական դաշտը լարված կլինի, և նշանի շատ ներկայացուցիչների այդ ժամանակահատվածը բավական բարդ կթվա: Լավ է շատ կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը դժվար կլինի: Մի փոքր սպասեք, և շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կհասնեք նույն արդյունքներին՝ ավելի քիչ ջանքեր գործադրելով:Երե-կոն հրաշալի է ընկերների հետ շփվելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Ձեզ կհաջողվի ուրախացնել այն մարդկանց, որոնք վերջերս հուսահատված էին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է շփումների համար: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովո-րաբար պահանջկոտ են շրջապատողների հանդեպ և միայն նրանց թերություններն են նկատում: Հավանական են օգտակար ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, հետաքրքիր առաջարկներն էլ չեն ուշանա:Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին: Դրանք բավական ձանձրալի կթվան, և դուք կաշխատեք դրանցից հնարավորինս արագ գլուխ հանել: Ազատ ժամանակը կարող եք նվիրել հին նախասիրությանը, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կուրախացնեն հին ծանոթների, մանկության և պատանեկության ընկերների հետ հանդիպումները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Լավ շրջան է լուրջ գործերի համար, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, չնայած՝ ոչ շատ: Դա նշանակում է, որ պիտի զգույշ լինեք: Որոշումների հարցում մի շտապեք, ուշադիր եղեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դուք շատերին դուր կգաք, հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ովքեր սովորաբար շատ զգույշ են շփումների հարցում, աշխատում են ոչ ոքի հետ չանկեղծանալ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավական հաջող կդասավորվի: Լուրջ դժվարություններ հազիվ թե ծագեն, փոխարենը հետաքրքիր հնարավորությունները շատ կլինեն: Բայց հուզական դաշտը երբեմն լարված կլինի, բոլոր Կշեռքներին չի հաջողվի պահպանել լավ տրամադրությունը: Դուք հաճախ կվշտանաք և կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, սրտին մոտ կընդունեք այն, ինչին մեկ ուրիշ ժա-մանակ ուշադրություն չէիք դարձնի:Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք ունակ կլինեն ուրախացնել, աջակցել ու ոգեշնչել ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ ու նորություններ, որոնք լավատեսություն կհաղոր-են:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի, վառ ու հետաքրքիր օր է: Այն առատաձեռն կլինի հաճելի անակնկալների իմաստով: Շատ Կարիճներ հնարավորություն կունենան անել այն, ինչ շատ վաղուց էին ծրագրել: Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխություններն անձնական հարա-բերություններում: Հիմա դուք հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ և ամեն ինչի մասին կպայմանավորվեք:Օրվա երկ-րորդ կեսը նոր գաղափարների ժամանակ է, որոնք շուտով կյանքի կկոչեք: Շտապելու կարիք չկա: Մի փոքր սպասեք, վճռական գործողությունների համար բարենպաստ պահը շուտով կգա: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն բավական հաճելի կանցնի: Օրը հարմար է մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Շատ Աղեղնավորներ կկարողանան կանխագուշակել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Նշանի ներկայացուցիչները հրաշալի խորհուրդներ կտան նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Շրջապատողները շնորհակալ կլինեն դրա համար:Օրվա երկ-րորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Հավանական են հանդիպումներ, որոնք դեռ երկար կհիշվեն: Միաժամանակ հնարավորություն կունենաք վերականգնել նախկինում ձեր կյանքում կարևոր դեր խաղացած հարաբերությունները: Բայց դա կստացվի միայն այն Աղեղնավորների մոտ, որոնք պատրաստ են խոստովանել և ուղղել իրենց սխալները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք հաջողությունների կհասնեք, եթե համառ լինեք: Նույնիսկ ամենահամարձակ ծը-րագրերը կկարողանաք կյանքի կոչել, եթե առաջին իսկ խոչընդոտի առաջ չընկրկեք:Շատ Այծեղջյուրների կաջակցեն հին ծանոթ-ները, փորձված համախոհները:Հաճախ ընդհանուր նպատակները կօգնեն լեզու գտնել այն մարդկանց հետ, որոնց հետ հարաբե-րությունները վերջերս լարվել էին:Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Դա շատ բարենպաստ ժամանակ կլինի սիրե-լիի հետ շփվելու համար: Դուք վիճելու պատճառ չեք ունենա, կկարողանաք քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական գործեք: Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր չեն վախենում իրենց ձևով գործելուց, նպատակին տանող սեփա-կան ուղին փնտրելուց, նախաձեռնող լինելուց: Դուք համառ կլինեք, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Մրցակիցներն ու թշնամիները կհասկանան, որ լավ է ձեր ճանապարհին չկանգնեն:Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի ֆինանսական տեսանկյու-նից: Այդ հատվածում հավանական են նշանակալի դրամական մուտքեր: Ճիշտ է, հնարավոր են և անսպասելի ծախսեր: Դրանք լուրջ չեն լինի, ձեզ ծակ գրպանով չեն թողնի, չեն ստիպի մտածել նրա մասին, թե արդյոք ճիշտ եք տնօրինել գումարը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Ձեզ դուր կգա նոր բան ստանձնելը: Բարդ գործերը հաճախ ոգևորվածություն կառաջացնեն, դուք վստահ կլինեք, որ ունակ եք դրանցից հրաշալի գլուխ հանել: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:Ձեզ մոտ իսկապես շատ բան լավ կստաց-վի:Բացի այդ, դուք չեք հրաժարվի օգնությունից,եթե ընկերներն ու հին ծանոթներն առաջարկեն այն:Ներդաշնակ կդասավոր-վեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ վիճելու պատճառ չի լինի: Օգտակար կլինի տնային գործերով զբաղվելը.դը-րանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, հետաքրքիր մտքեր կտան: Օրը հարմար է օգտակար իրեր գնելու համար, օրինակ՝ գործիքներ կամ կենցաղային տեխնիկա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика