Ինչպես իմ և սկեսուրիս միջև ատելությունը վերածվեց լրիվ այլ բանի․․․

Ինչպես իմ և սկեսուրիս միջև ատելությունը վերածվեց լրիվ այլ բանի․․․

Մինչև ամուսնանալը ես կարծում էի,որ սկեսուրները նորապսակների կյանքում ոչ մի դեր չեն խաղում:Համենայն դեպս, մտածում էի, որ իմ դեպքում այդպես կլինի:Ի վերջո, մենք առանձին ընտանիք ենք, չնայած նրան,որ սկզբնական շրջանում պատրաստվում էինք միասին ապրել: Բայց եղավ այնպես, ինչպես որ պիտի լիներ:

Հենց առաջին օրը, երբ մնացի այդ տանը, հասկացա, որ ամեն ինչ հարթ չի լինի: Այն, որ ես ամուսնուս հետ սիրախաղ էի անում, մեկնաբանվում էր հենց իմ ներկայո ւթյամբ, կարծես ինչ-որ վատ բան էի անում: Էլ չասեմ, թե օրական քանի հարյուր խորհուրդ-ներ էի ստանում:Այդպես շարունակվեց մոտ 1 տարի: Մինչ այն պահը, երբ հանդիպեցի ընկերուհուս հետ, նա նայեց իմ տանջված դեմքին և նյրադերից թրթռացող աչքիս և թափահարեց ինձ.

-Դուք պիտի շտապ առանձնանաք: Նա կքանդի ձեր հարաբերությունները, իսկ քեզ հոգեկան հիվանդի կվերածի:

Վերադառնալով տուն՝ երկար մտածում էի նրա ասածների շուրջ, բայց չէի կարողանում ամուսնուս հետ տեղափոխվելու մասին խոսակցություն սկսել: Մենք գումարը խնայում էինք, կուտակում, որ բնակարան գնենք, այդ պահին վարձ տալը կփչացներ մեր բոլոր պլանները: Բացի այդ, ամուսնուս համար ուղղակի հիմարություն էր վարձով ապրելը, եթե ունենք սիրող մայրիկ:

-Մայրս բնավորությամբ բարի մարդ է, ուղղակի զգուշությամբ է քեզ վերաբերվում: Փորձիր նրա հետ ավելի քնքուշ լինել և կտես-նես, թե նա ինչպես կսկսի վերաբերվել քեզ: Նա կսիրի քեզ, ինչպես և ես սիրեցի:

-Դա անհնար է: Նա ատում է ինձ:

-Եթե չստացվի, այդ ժամանակ էլ կտեղափոխվենք:

Ես կառչեցի նրա այդ խոսքերից: Որոշեցի ցույց տալ նրան,որ ես կարող եմ լինել հնազանդ և զիջող հարս, բայց սկեսուրս կշարու-նակի թունավորել կյանքս, և այդ ժամանակ կգնանք վարձով տուն:Հենց հաջորդ առավոտյան անցա պլանիս իրագործմանը: Աչք փակելով հպարտությանս, բարկո ւթյանս և ստացած վիրավո րանքաների վրա՝ ես շատ մեղմ և հանգիստ դարձա: Սկսեցի ուշա-դրություն դարձնել սկեսուրիս տված խորհուրդներին, ի դեպ, դրանք իսկապես օգնում էին շատ դեպքերում:

Դադարեցի նկատել նրա բարկությունը, փորձեցի ամեն կերպ ցո ւցադրել իմ սերն ու հարգանքը նրա հանդեպ:Սկզբում շատ էի նյարդայնանում, բայց ընթա ցքում սկսեցի խղ ճալ նրան: Տիկին Մարիան մեծ կին էր, ապրել էր իր կյանքը, նրա միակ ուրախութ-յունը՝ մեր կյանքը վայելելն էր:

Չգիտեմ էլ, ինչպես եղավ, բայց մոտ 2 ամիս անց, մենք շատ մտեր մացանք: Մի օր էլ նա ինձ կանչեց իր սենյակ, որն իր համար հա-վասար է սրբա վայրի, նույնիսկ ես այնտեղ երբեք չէի մտել, սկսեց ցույց տալ իր հին լուսա նկարները, հանգուցյալ ամուսնու նկարները, պատմում էր, թե որքան էր սիրում ամուսնուն, ցույց տվեց ծննդատնից դուրս գրվելու պահերը:

-Գիտես, — ասաց նա՝ բռնելով ձեռքս,-ես վստահ էի, որ դու իմ թշնաին ես,ես պաշտպանվում էի քեզանից կոպտությամբ: Իսկ հի-մա տեսնում եմ, որ դու այս տան զարդն ես, իմ աղջիկն ես, ում մասին միշտ երազել եմ:

Հիշելով իմ պլանի մասին՝ ամաչեցի և սկսեցի արտասվել: Չլսեցի, ինչպես ամուսինս ներս եկավ, տեսավ, որ լացում եմ, և բարկա-ցած ասաց.

-Դե արդեն բավական է: Նորից լացում ես: Հավաքիր իրերդ, հենց այսօր էլ հեռանում ենք այստեղից:

Իսկ ես փորձում էի ամուսնուս բացատրել, թե ինչ է կատարվում իմ ներսում, բայց միայն կարողացա ասել, որ երբեք այլևս չեմ ցանկանա հեռանալ այս տանից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика