Օրեր առաջ այգում զբոսնելիս մի տատիկի տեսա․ Նա նստարանին նստած բարձրաձայն արտասվում էր․․․Այդ կնոջը դեմքը եր-բեք չեմ մոռանա։Քայլում էր այգիով, երբ տեսա բարձր ձայնով արտասվող մի տատիկի: Հարցեցի.
—Ի՞նչ է եղել, տատիկ ջան, ինչու՞ եք արտասվում: Ինչ-որ դժբախտո ւթյու՞ն է եղել:
-Ես ունեմ 23 տարեկան ամուսին: Մենք միասին շատ երջանիկ ենք: Նա ինձ համար ամեն առավոտ իմ սիրած նրբա բլիթներն է պատ րաստում, թարմ միրգ է գնում և սուրճ եփում, նախաճաշը բերում է սենյակ, որ անկողնուս մեջ ուտեմ:
-Դե, դա հիանալի է, իսկ ինչու՞ եք լաց լինում:
Տատիկը՝ խորը շունչ քաշելով, շարունակում է.
—Ճաշին նա ինձ համար հավով ապուր է պատ րաստում և թարմ բանջարե ղենից աղցան, թխում է իմ սիրած շոկոլադե կեկսերը:
-Դա շատ լավ է, բայց ինչի՞ համար եք արտասվում:
Շարունակելով լացել՝ տատիկը պատմում է.
-Ընթրիքին նա ինձ համար պատրաստում է ձուկ և աղանդեր, հետո ինձ կինո կամ սրճարան է տանում, իսկ երեկոյան էլ մերսում ոտքերս:
-Ես իսկապես չեմ հասկանում ձեր լացի պատճառը:
Տատիկը սկսում է ողբալ.
-Ես մո-ռա-ցել եմ իմ տան տեղը…