Նոր տեղափոխվել հիփոթեքով գնած բնակարան ապրելու, երբ գիշերը դուռը թակեցին ոստիկանները․ Դուռը բացեցի դանակը ձեռքիս․․․Այդ միջադեպը տեղի է ունեցել 3-4 ամիս առաջ, դեռ նոր էինք գնել բնա կարանը և տեղափոխվել այստեղ:
Գիշերվա ժամը 2-ն էր: Թակեցին դուռը: Դռան հետևից հարցրեցի, թե ով է: Ասացին, որ ոստիկանությունից են: Վերցրեցի դանակը, քանի որ չգիտեի, ինչ կարող է լինել:Բացեցի դուռը. ոստիկանները՝ տեսնելով դանակը, մի քանի քայլ հետ գնացին և գրպանից հանեցին իրենց վկայականները:
Նրանք ասացին, որ ինչ-որ մեկը երիտասարդ աղջկա է առևանգել և կասկածյալն այս հասցեով է բնակվում: Ես բացա տրեցի նրանց, որ տունը վաճառել են, բայց ես ունեմ նախկին սեփականատիրոջ հեռախոսի համարն ու նոր հասցեն:Սկզբում ես բարկացած էի, որ այս ժամին արթնացրել են ինձ, բայց հետո ինձ պատկերացրեցի այդ իրավիճակում. չէ որ ես ինքս էլ կցանկանայի, որ ոստիակններն արագ գործեն:
Ոստիկաններից մեկն ասաց.
—Խորհուրդ եմ տալիս բիտա գնել, դանակով կվախենաք հարվածել, իսկ հանցագործն այն ձեր դեմ կօգտագործի:
Այդ օրվանից իմ տանը սառը զենք կա, որը պահում եմ դռան հետևի դարակում: