Տրանսպորտով գնում էի տուն, երբ կանգառից մի կին բարձրացավ ավտոբուս 2 և 3 տարեկան երեխաների հետ՝ մեկը մանկա-սայլակի մեջ․․․
Կինը չարչարվում էր, չէր կարող անում բարձրացնել մանկասայլակը: Միան գամից մի քանի երիտասարդներ տեղից վեր կացան, շտապեցին օգնել: Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ: Մի ուրիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց ձեռքից, օգնեց կանգնել: Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեցնում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի:
Միջին տարիքի տղամարդը՝ տեսնելով կանգնած տատիկին, վեր կացավ և նրան տեղ տվեց:Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի հագո ւստը, և նրա կողքին նստած կինը պայո ւսակից խոնավ անձե ռոցիկ հանեց և տվեց:Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբաղված, սայլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորություն անել և լացել:
Նրա կողքին մի աղջիկ կար կանգնած, և նա սկսեց հեռախոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրիկը հանգստանա:Բոլոր ուղևոները հետևո ւմ էին ընտանիքի արկած ներին: Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույնիսկ չհասցրեց փորձել իջեցնել սայլակը, երկու երիտա սարդներ արեցին դա նրա փոխարեն: Կինը կան չեց որդուն, և նստած ուղևորների օգնությամբ երեխան հասավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.
—Շատ շնորհակալ եմ ձեզ:
Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին: Ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի մեծ իրադարձություն չկա, բայց ներսումս այնքան ջերմ զգացողություն մնաց այդ ուղևորությունից հետո: