13 տարեկան էի, երբ եղբայրս այնպիսի բան արեց, որ․․․Երբեք չեմ մոռանա նրա արածը

13 տարեկան էի, երբ եղբայրս այնպիսի բան արեց, որ․․․Երբեք չեմ մոռանա նրա արածը

Իմ կյանքում եղել է հիանալի ժամանակաշրջան։ Երբ դեռ 13 տարեկան էի, սարսափելի տեսք ունեի․կրում էի հսկայական ակնոց, այն ժամանակ դեռ չկար ակնոցների մեծ տեսականի, բրեկետ, ահավոր նիհար էի, կարծես գերի լինեի, բացի այդ ամենից գերա-զանցիկ էի։

Ինչպես հասկանում եք, հասակակիցներիս հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեի։Բնականաբար եղավ այնպիսի պահ, երբ շրջապատիս կողմից ծաղրանքները ինձ հանեցին հունից, և ես արտասվելով եկա ավագ եղբորս մոտ։ Պատմեցի, բողոքեցի։ Կարծում էի, որ նա կվերածվի զանգվածային ոչնչացման զենքի, նրանց բոլորին կպատժի․․․

Բայց ոչ։Եղբայրս մտածեց և ասաց․

-Ես քեզ կիթառ նվագել կսովորեցնեմ։

Այ քեզ հիմար, մտածում եմ ես։ Բայց քանի որ նրան վաղո ւց էի խնդրել սովորեցնել նվագել, չմերժեցի։Այդպես, ամեն երեկո դուրս էինք գալիս բակ և սկսում նվագելու փոր ձեր անել։ Առանց համեստո ւթյան պիտի ասեմ, որ ես արագ էի սովորում և բավականին լավ էր ստացվում ինձ մոտ։

Մի ամիս անց հասկացա, որ մեր բակում հավաքվում են բազմաթիվ մարդիկ, և նրաք բոլորն ինձ դիմավորում են ոչ թե ծաղրանք-ներով, այլ ընկերական ժպիտով։Միայն մեծանալով՝ ես գիտակցեցի, թե որքան իմաստուն վարվեց եղաբայրս։ Նա հանուն ինձ չծեծեց ոչ մեկին, չկռվեց, նա ինձ սովորեցրեց լինել առանձնահատուկ։

Շնորհակալ եմ նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика