Ավտեմեքենայով ճանապարհ գնալիս կինս ասաց, որ որոշել է ինձանից բաժանվել և իր հետ վերցնելու է ամեն ինչ՝ փող, երեխա-ներին․․․Ես ասացի, որ ինձ ոչինչ պետք չէ, այն ինչ ինձ պետք է ես ունեմ։Ամուսնական զույգն ընթանում է ճանապարհով: Չեն շը-տապում, արագությունը՝ 60 կմ/ժ: Մեքենան ամո ւսինն է վարում: Նրա կողքին նստած կինն ասում է ամո ւսնուն.
—Սիրելիս, մենք ադեն 15 տարի ամո ւսնացած ենք, բայց քեզ պիտի մի բան ասեմ. ես ուզում եմ ամո ւսնալուծվել:
Ամուսինը ոչինչ չի ասում, միայն ավելացնում է արագությունը:
—Եվ ես չեմ ուզում, որ դու փորձես ինձ հետ պահել իմ որոշումից: Ես հանդիպում եմ քո մտերիմ ընկերոջ հետ, և նա ավելի լավ սիրեկան է, քան դու:
Ամուսինը կրկին չի պատասխանում, միայն ավելի է մեծացնում արագո ւթյունը:
—Ես ինձ եմ վերցնում մեր տունը:
Արագությո ւնն արդեն հասել է 90կմ/ժ:
—Եվ երեխաներին:
Արագությունն արդեն՝ 100կմ/ժ է:
—Վերցնո ւմ եմ մեր ամբողջ գումարը և մեքենան:
Ամուսինը լուռ է, կարծես մոռացել է բոլոր բառերը, միայն աստիճանաբար սկսում է փոխել ուղղո ւթյունը՝ դեպի մեծ բետոնե պատը:
—Իսկ քեզ ինչ-որ բան պե՞տք է,- հարցնում է կինը:
—Ոչ, ես ունեմ այն, ինչ հարկավոր է ինձ, — վերջապես սկսում է խոսել ամուսինը:
—Եվ ի՞նչ ունես…ի՞նչ…
Բետոնե պատին հարվածելուց մի վարկյան առաջ տղա մարդը պատասխանում է.
—Անվտանգության բարձիկ: