Ամուսնուս հարազատները չեն շփվում մեզ հետ․ Նրանք ատում են մեզ միայն նրա համար, որ․․․
Ամո ւսինս գյուղից է, նա ո ւնի մոտ 300 բարեկամ: Երբ մենք որոշեցինք ամո ւսնանալ, սկսեցինք գումար կուտակել հարսանիքի համար: Սակայն թաքցրեցինք այդ փաստը բոլոր բարեկամներից: Սպասվող միջոցառման մասին գիտեին միայն մեր ընտանիք-ները:Ամուսնուս ընտանիքում այսպես է ընդունված. կազմակերպո ւմ են շատ մեծ և շքեղ հարսանիք, նշո ւմ են 2-3 օր, սակայն հյո ւրերը բոլորն էլ հասարակ մարդիկ են, ով ինչ կարողանում նվիրում է. մեկը՝ մի պարկ կարտոֆիլ, մյուսը սեփական ձեռքերով պատրաստած ծաղկամաններ…
Իսկ հարսանիքից հետո մնում է միայն վարկ, որը հետո տարիներով են մարո ւմ:Իսկ մենք այդպես չէինք ուզում, և դրա համար էլ որոշեցինք, որ հարսանիքը կլինի շատ փոքր, ներկա կլինեն 12-15 հոգի, իսկ հետո կմեկնենք հանգստի:Այդպես էլ արեցինք. առա-վոտյան օրինականացրեցինք մեր հարաբերո ւթյունները, վերցրեցինք տեղեկանքը, մի քանի ժամ անցկացրեցինք սրճարանո ւմ՝ մեր ծնողների և ամենամտերիմների հետ, իսկ գիշերը մեկնեցինք հանգստի:
Այժմ ամուսնուս բարե կամները ատում են ինձ. ամեն հանդիպման ժա մանակ նրանք երեսով են տալիս, որ իրենց չենք հրավիրել, ինձ չեն բարևում և անտեսում են, երբ հանդիպում ենք սկեսո ւրիս տանը:Հիմա սկեսուրս էլ է սկսել նմանատիպ խոսակցո ւթյուն-ներ, ասում է, որ ամոթով մնացին, հանգստի գնալու փոխարեն պիտի հարսանիք անեինք:
Բայց մի՞թե մենք սխալ ենք, եթե ցանկացանք մեր գումարը ծախսել մեր հաճույքի համար, այլ ոչ թե հարյուրավոր բարեկամների կերակրելու: Չէ որ մեր հարսանիքը՝ մեր օրն է, մեր տոնը, այլ ոչ թե նրանց: