Ծերուկի գաղտնիքը…մի ծեր տղամարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, մահամերձ պառկած է…Նրան հարց-նում են
—Դու այդպես էլ չես ամո ւսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, մահվան շեմին կանգնած,բավարարիր մեր հետաքրքրասիրութ-յունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին: Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղ-տնիքը, դու դրանից վնաս չես կրի:
Ծերո ւնին էլ պատասխանեց.
—Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս:
—Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարո ղացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:
Արցո ւնքներն աչքերին ծերո ւնին պատասխանեց.
—Ի վերջո ես գտա անթերի կնոջ…
—Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ:
Տարեց մարդն էլ պատասխանեց.
—Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…