Երեկ շքամուտքում մի սարսափելի տեսարանի ականատես եղա․․․Մայրիկ մրսում ենք, դուռը բաց,-աղաչում էին նրանք

Շքամուտքով բարձրանում էի տուն, երբ տեսա հարևանիս երեխաներին դռան առաջ կանգնած․ Մամ սոված ենք, մրսում ենք, դուռը բաց,-խնդրում էինք նրանք

Այդ օրը դրսում շատ ցուրտ էր՝ սառը քամի էր և ձյուն: Ես կան գառից մի կերպ վազելով հասա տուն, իսկ երկրորդ հարկում ինձ տհաճ անակնկալ էր սպասում: Ցավալին այն էր, որ այդ տեսարանն առաջին անգամ չէի տեսնում: 8 տարեկան աղջնակը ցրտից կապտել էր, նա իր բաճկոնը գցել էր 3 ամյա կրտսեր եղբոր ուսերին:

-Նորից քնե՞լ է,-հարցրեցի նրանց:

-Այո, մեր տանը էլի շատ հյուրեր կային, և մայրիկս մեզ ուղարկել է դուրս՝ զբոսնելու: Մենք ամբողջ օրը դրսում ենք եղել, իսկ հիմա նա չի բացում դուռը…- լացը մի կերպ զսպելով՝ ասում էր Ալինան:

-Իսկ ես քաղցած եմ…-տխուր ձայնով ասաց փոքրիկ Արսենը:

Ես երեխաներին տարա իմ տուն, նրանց տաք թեյ և ձվածեղ հյո ւրասիրեցի: Անցյալ անգամ էլի էի բերել, բայց նրանց մայրն ա-սաց, որ հաջորդ անգամ ոստիկանների կկանչի, եթե իր երեխաներին նորից առանց թույլտվության կանչեմ իմ տուն: Բայց ես չեմ կարող թողնել նրանց դրսում…Երեխաների համար հեռուստացույց միացրեցի,և կես ժամ անց նորից իջա անպիտան կնոջ տուն: Սկսեցի ամբողջ ուժով թակել, բայց ապարդյուն էր: Ես վերադարձա և երեխաներին տարա քնելու:

Զանգեցի ոստիկանություն և ներկայա ցրեցի իրավիճակը: Երբ իրա վապահ մարմինները տեղ հասան, սարսափելի տեսարանի ականատես եղան.երեխաների մայրը պառկած էր անգիտակից վիճակում,հավանաբար ալկոհոլի ազդեցությունից էր: Նրան տա-րան շտապօգնության մեքենայով:Ոստիկանները մի քանի փաստաթուղթ տվեցին, որ ստորագրեմ և երեխաներին կարողա-նամ ժամանակավոր պահել իմ տանը: Գիշերը հարևանուհիս մահացավ վերակենդանացման բաժանմունքում:

Այժմ երեխաներին սպառնում էր մանկատուն գնալը…նրանք ոչ մի բարեկամ չունեին: Բայց ի՞նչ անեմ ես: Ամբողջ կյանքս միայ-նակ մեծացրել եմ որդուս, հիմա նա ուրիշ քաղաքում աշխատում է, շուտով կամուսնանա, թոռներ կունենամ…այս երեխաներին չեմ կարող թողնել իմ տանը:Մտորումներս ընդհատվեցին ոստիկանի թակոցից: Բացեցի դուռը: Նա ներս մտավ և ասաց.

-Տիկին Աննա, ձևակերպեք երեխաների խնամակալությունը: Պետությունը կօգնի ձեզ: Երաշխավորում եմ: Յուրաքանչյուր երեխայի համար էլ նպաստ կստանաք: Մի թողեք, որ մանկատուն ընկնեն:

Սրտիցս արյուն էր գնում, խիղճս տանջում էր…Որոշեցի խորհրդակցել որդուս հետ. նա ցրեց իմ բոլոր կասկածները, ասաց, որ ես հիանալի մայրիկ կլինեմ և ավելի լավ է երեխաների հետ ապրեմ, քան միայնակ:4 տարի անց չեմ զղջում որոշմանս համար, այժմ ունեմ 3 հրաշք երեխա: Քույրն ու եղբայրը անհոգ մեծանում են իմ տանը, ինձ արդեն մայրիկ են անվանում, իսկ ես իսկապես եր-ջանիկ եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика