Ռեստորանում որպես մատուցողուհի եմ աշխատում․ Օրեր առաջ ստիպված էի սպասարկել դստերս հոր հարսանիքը․ Մտքովս անգամ չեր անցնի, որ նման վիճակում կհայտնվեմ

Ռեստորանում որպես մատուցողուհի եմ աշխատում․ Օրեր առաջ ստիպված էի սպասարկել դստերս հոր հարսանիքը․ Մտքովս անգամ չեր անցնի, որ նման վիճակում կհայտնվեմ

Կյանքս այնպես է դասավորվել, որ ես միայնակ մայր եմ: Աշխատում եմ գիշեր-ցերեկ, որ կարողանամ պահել ինձ ու դստերս: Ար-մանի հետ ծանոթացել ենք համալսարանում: Բոլորն ասում էին, որ մենք իրար համապատասխան չենք. ես հասարակ ընտանի-քից եմ, իսկ նա հարուստ ծնողներ ունի: Իրականում, բոլորն իրավացի էին: Երբ բաժանվեցինք, ես մնացի միայնակ՝ դեռ չծնված փոքրիկիս հետ: Վերջին անգամ հանդիպել ենք դատարանում:

Այնտեղ հաստատեցինք հայրությունը և այդ պահից սկսած նա ամեն ամիս ալիմենտներ է փոխանցում: Գոնե դրա համար շնոր-հակալ եմ: Ամբողջ գումարը մի կողմ եմ դնում, որ ապագայում դստերս կարողանամ ուսման տալ:Աղջիկս իսկական գեղեցկուհի է, շատ է նման հորը, ցավոք, նրան երբեք չի տեսել:Այս կիրակի սպասարկում էինք հերթական հարսանիքը: Մեզ լավ գումար էին խոստացել, այնպես որ շատ ուրախ էի դուրս եկել աշխատանքի:

Որքան մեծ էր զարմանքս, երբ ներս հրավիրեցին փեսային, և եկավ…նախկին ամուսինս:Նա նույնիսկ չճանաչեց ինձ. դե դա բնա-կան է, գեղեցկուհուց՝ տանջված տիկնոջ էի վերածվել:Սկզբում ուզում էի փախնել…այդ ես պիտի նստած լինեի հարսի զգես-տով, իսկ նա էլ ափսեներ տաներ-բերեր…բայց ոչ, իրականությունն ինձ համար չափազանց դաժան էր: Բոլորը նրանց երջանկություն էին մաղթում, հարսիկն էլ շատ լավիկն էր, երիտասարդ գեղեցիկ աղջիկ էր:

Երեկոյի ավարտին նրանց սկսեցին շուտափույթ համալրում ցանկանալ:Ամենից շատ ոգևորված էր չկայացած սկեսուրս: Նա ա-սում էր, որ երազում է թոռների մասին: Ինձ մի կերպ էի զսպում, որ չմոտենամ բարձրախոսին և պատռեմ նրա դեմքը…բայց լռե-ցի:Ես ուրախ էի, որ ինձ ոչ ոք չի ճանաչել: Արագ-արագ աշխատում էի, իսկ վերջում ադմինիստրատորը տվեց իմ աշխատավրձ, նաև առանձին ծրար՝ ասելով, որ դա փեսայի մոր կողմից է: Բացեցի այն, մեջը կար 70 000 դրամ: Ուրեմն ճանաչել է ինձ…

Եկա տուն, նայեցի քնած դստերս, սկսեցի արտասվել: Ինչպե՞ս կարող է այս փոքրիկ հրեշտակը չհետաքրքրել հարազատ հորը, տատիկին և պապիկին…Ինչպես կարելի է թքած ունենալ հարազատ երեխայի վրա: Սիրտս ցավում է, պատկերացնում եմ, թե նրա մանկությունը որքան կտարբերվի իր հոր երեխաների մանկությունից…ուղղակի ցավալի է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика