Մտերիմ ընկերս իմ ներկայությամբ միշտ փնովում էր ընկերուհուս և ասում, որ պետք է լքեմ նրան․ Բաժանվելուց օրեր անց պատահաբար իմացա, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ․․․

Մտերիմ ընկերս իմ ներկայությամբ միշտ փնովում էր ընկերուհուս և ասում, որ պետք է լքեմ նրան․ Բաժանվելուց օրեր անց պատահաբար իմացա, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ․․․

Ես ունեի ընկեր, ում հետ մտերիմ ենք եղել գրեթե ամբողջ կյանքում: Առաջին դասարանից անբաժան էինք:Սկզբում միասին խա-ղում էինք և սովորում, իսկ հետո էլ նույն համալսարանն ընդունվեցինք:Գոռի հայրը շուտ մահացավ, և ընկերս ստիպված եղավ փոխվել հեռակա ուսուցման, բայց դա չազդեց մեր շփման վրա: Մենք էլի հաճախ էինք հանդիպում և զանգում միմյանց:

Հետո ես ծանոթացա Մարիի հետ: Նա այնքան յուրահատուկ էր և տարբերվող: Մենք սկսեցինք հանդիպել: Արդեն ամբողջ ժամա-նակս նվիրում էի սիրելիիս, ընկերոջս գրեթե չէի տեսնում:Գոռը ըմբռ նումով մոտեցավ, սակայն ժամա նակի ընթացքում սկսեց մատնացույց անել Մարիի թերությունները: Սկզբում ասում էր, իբր Մարին ավելորդ քաշ ունի: Երբ Գոռի հետ Մարիի տուն հյուր գնացինք, հաջորդ օրը զանգեց և ասաց, որ ընկերուհիս բացար ձակ չի կարողանում պատրաստել, իսկ տունն էլ մաքուր չէ:

Գիտեք, հիմա եմ հասկանում,որ սխալ էի,բայց այդ ժամանակ ընկերոջս ասածներն ազդում էին ինձ վրա: Ես ինքս էլ սկսեցի նկա-տել Մարիի թերությունները, հատկապես այն ժամանակ, երբ նա սկսեց պնդել, որ մեր հարաբերություններն օրինականացնելու ժամանակն է: Ես ուղղակի փախա…Մի քանի օր չէի զանգում նրան, իսկ հետո էլ հաղորդագրություն ուղարկեցի, որ այլևս չեմ կարող նրա հետ լինել:

Այս ամենի մասին, բնականաբար, տեղյակ էր Գոռը:Մի ամիս անց զգացի, որ ընկերս հեռվացել է, ինձ հետ քիչ ժամանակ է անց-կացնում, միշտ ինչ-որ անհասկանալի գործեր ունի: Իսկ երեկ նա ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ…Մարիի հետ…

Ընկերոջիցս բացատրություն պահանջեցի, իսկ նա էլ ասաց, որ նախկինում չէր նկատում, թե որքան լավն է Մարին: Գոռը ինձ հրավիրեց իր հարսանիքին…Ահա այսպիսի դավաճանություն…Արդյունքում զրկվեցի և իմ սիրած աղջկանից, և մտերիմ ընկե-րոջիցս…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика