Մոռանալով անձնական կյանքիս մասին պահեցի ու մեծացրեցի քրոջս դստերը, ում լքել էր հարազատ մայրը․․․իսկ նա մեծացավ և դավաճանեց ինձ

Մոռանալով անձնական կյանքիս մասին պահեցի ու մեծացրեցի քրոջս դստերը, ում լքել էր հարազատ մայրը․․․իսկ նա մեծացավ և դավաճանեց ինձ

Իմ քույրն ուղղակի փախել է: Թողեց ինձ ու մորս մոտ իր 5 ամսական դստերը և պարզապես անհետացավ: Միայն մի երկտող էր թողել. «Չեմ ուզում այսպիսի կյանքով ապրել:»Ես ու մայրս մի կերպ էինք մեծացնում երեխային, փոքրիկի հոր մասին նույնպես տեղեկո ւթյուն չո ւնեինք:Երբ լրացավ Մարիամի 3 տարեկանը,կարողացանք քրոջս զրկել մայրական իրավունքից, և խնամակա-լությունը ձևակերպեցինք մորս վրա:

Մարիամը շատ ակտիվ և կենսուրախ երեխա էր:Նա ինձ մայրիկ էր ամվանում:Երբ երեխան 5 տարեկան էր, շատ լուրջ ընտրութ-յան առաջ կանգնեցի. ընկերս, ում հետ արդեն 3 տարի հանդիպում էինք, ամուսնության առաջարկություն արեց, բայց ասաց, որ երեխային չեմ կարող ինձ հետ տանել: Մայրս էլ հիվանդ էր, հատկապես քրոջս արարքից հետո գրեթե անկողնային էր դարձել:

Չկարողացա բախտի քմահաճույքին թողնել Մարիամին և հանուն նրա հրաժարվեցի իմ անձնական երջանկությունից:Որոշ ժա-մանակ անց խաչ քաշեցի իմ անձնականի վրա, քանի որ մահացավ մայրս…18 տարի ես եղել եմ Մարիամի մայրը, մինչև այն սար-սափելի օրը…Անսպասելի վերադարձավ քույրս, թանկարժեք մեքենայով, վերջին մոդելի հեռախոսով: Նա ստեց Մարիամին՝ ասե-լով, իբր այսքան ժամանակ ես թույլ չեմ տվել նրանց շփվել:

Աղջկաս էլ երևի ձեռնտու էր նրան հավատալը, համ էլ, ի վերջո, հարազատ մայրն է: Նա ինձ հիմար հաշվապահ անվանեց և պա-հանջեց, որ այլևս իրեն իմ դուստրը չհամարեմ: Հաջորդ օրը նա ուղղակի հեռացավ մոր հետ, առանց՝ ինչպես ինքը ասաց, էժա-նագին քրջերը հավաքելու:Կես տարի ես ուղղակի գոյատևում էի: ՉԷի հավատում, որ սա իրականում է եղել: Ինչպես կարող ես կյանքդ ապրել հանուն մեկի, իսկ հետո դառնալ նրա թշնամին…

2 ամիս առաջ սկսեցի նկատել իմ կոլեգային, ով արդեն վաղուց էր իմ հանդեպ առանձնակի ուշադրություն ցուցաբերում: Ոչ ես եմ 18 տարեկան, նա էլ պատանի չէ, մի քանի անգամ հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնանալ: Հավատում եմ, որ դեռ կկա-րողանամ ունենալ իմ իսկական ընտանիքը:

Իսկ քույրս էլ նույն անամոթն է, բայց չէի մտածում, որ ունակ է նման արարքի: Պարզվում է, որ իր որդուն երիկամի փոխպատ-վաստում է անհրաժեշտ, նա էլ տարել է Մարիամին, բայց անալիզը պարզել է, որ աղջիկը չի կարող դոնոր լինել: Բնականաբար, Մարիամը պետք չէ ոչ մորը, ոչ էլ նրա նոր ամուսնուն: Բայց ես հստակ որոշել եմ, որ չեմ ընդունի Մարիամին…Դավաճաններն իմ կյանքում տեղ չունեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика