Ամբողջ կյանքս նվիրել եմ որդուս, նրա համար արել եմ ամեն ինձ, բայց երբ նա մեծացավ․․․Հիմա նրա համար դարձել եմ ավելորդ

Ամբողջ կյանքս նվիրել եմ որդուս, նրա համար արել եմ ամեն ինձ, բայց երբ նա մեծացավ․․․Հիմա նրա համար դարձել եմ ավելորդ

Ապրել եմ ամենասովորական կյանքով: Շատ էի սիրում ամուսնուս: Համատեղ կյանքի երրորդ տարում ունեցանք մեր շատ երկար սպասված որդուն,մեր հրաշքին:Սիրով լի ընտանիք ունեինք, համերաշխ ապրում էինք:Երբ որդիս 6 տարեկան էր,ամուսինս լուրջ հիվանդացավ: Արեցինք այն ամենը, ինչ կարող էինք:

Բայց, ցավոք, ի վերջո ես ու որդիս մնացինք միայնակ…ամուսինս մահա-ցավ:Դրանից հետո ամբողջ կյանքս նվիրեցի որդուս. աշ-խատում և ապրումէի հանուն նրա:Որդուս տվեցի ուսման,հետո տեղավորեց աշխատանքի:Մի քանի տարի անց էլ ամուսնացավ: Բոլորս սկսեցինք միասին ապրել:Ես դեռ ուժով և էներգիայով լի էի, ամբողջ սերս և հոգատարությունս նվիրում էի ընտանիքիս:

Հարսս ու որդիս աշխատո ւմ էին, ես նույնպես, բայց ամբողջ տան գոր ծերն ինձ վրա էին: Բացի դրանից, թոռներիս միշտ ես էի տո ւն բերում մանկապարտեզից, նրանց կերակրում էի, հագուստը լվանում, ընթրիք պատրաստում, մինչ հարսս ու որդիս վերա-դառնում էին տուն:Անկեղծ ասած, ես արդեն երազում էի թոշակի անցնելու մասին:

Ծանրաբեռնվածությունն անհետևանք չանցավ: Հյուծավծությունը ինձ հիվանդանոց հասցրեց: Երկար բուժում ստանալուց հետո այլևս չկարողացա աշխատանքի դուրս գալ,բայց դա չէր նշանակում, որ այլևս չունեմ պարտականություններ:Լվացքը, պատրաս-տելը, տուն մաքրելն ու խանութ գնալը առաջվա պես ես էի անում, բայց երբեք չէի գանգատվում:Օրեր առաջ սիրտս կոտրվեց..․լսելով որդուս ու հարսիս խոսակցությունը՝ այլևս չեմ ուզում ապրել…

Պարզվեց, որ ես նրանց խանգարում եմ հանգիստ ապրել…իբր մինչև հիմա որդուս վզին էի նստած, իսկ հիմա էլ առավել ևս, նը-րանք պիտի ինձ համար դեղորայք գնեն:Բայց չէ որ ես միշտ աշխատել եմ, իսկ գումարս ծախսել թոռներիս և տան կարիքները հոգալու համար: Իսկ հիմա իմ դեղերը անվճար ստանում եմ պոլիկլինիկայից, թոռներիս հետ եմ մնում, երբ նրանք ուզում են ինչ-որ տեղ գնալ, բայց, փաստորեն, ես ավելորդ եմ…

Ասել, որ հոգիս ցավում է, նշանակում է ուղղակի լռել…Հիմա էլ մտածում եմ առանձնանալու մասին, բայց դեռ չգիտեմ, ինչպես եմ ապրելու…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика