Սկեսուրս տարօրինակ կին է․ նա միայն իր մասին է մտածում․ Ամեն ինչ սկսվեց, երբ ամուսինս գնաց աշխատանքի, իսկ որդիս հիվանդացավ․․․

Սկեսուրս տարօրինակ կին է․ նա միայն իր մասին է մտածում․ Ամեն ինչ սկսվեց, երբ ամուսինս գնաց աշխատանքի, իսկ որդիս հիվանդացավ․․․

Այնպես ստացվեց, որ ես ո ւ որդիս պիտի որոշ ժամանակ ապրենք սկեսո ւրիս հետ։ Այս շրջանն ինձ համար իսկական փորձութ-յուն է։Ի սկզբանե մենք առանձին էինք ապրում՝ 1 սենյականոց բնակարանում։ Բայց երեխաս մեծանում է, նրան սենյակ է պետք, և մենք սկսեցինք մտածել ավելի մեծ տուն գնելու մասին։

Շատ անսպասելի վաճառեցինք մեր բնակարանը՝ բավականին բարձր գնով։ Ամուսինս էլ առաջարկեց, որ մենք մնանք սկեսուրիս տանը, մինչ ինքը մի քանի ամսով կմեկնի ՌԴ, կաշխատի, և մենք մեծ բնակարան կգնենք։ Սկեսուրս դեմ չէր, ես էլ համաձայնեցի։ Սկզբում ամեն ինչ լավ էր։ Ես ու սկեսուրս ամբողջ օրն աշխատանքի էինք, որդիս էլ մանկապարտեզում։ Երեկոյան ես անում էի տան գործերը, սկեսուրս էլ հեռուստացույց էր դիտում, հանգստանում, երեխայի հետ խաղում։

Բայց 2 ամիս անց իսկական սար սափ սկսվեց․ նկատեցի, որ որդիս ան ընդհատ ընկնում է, ինչ-որ տեղ հարվածում գլուխը, կկո-ծում է աչքերը։Դիմեցինք բժիշկի։ Պարզվեց երեխաս լուրջ տեսո ղական խնդիրներ ունի։ Մեզ արգե լեցին հեռախոս, հեռուստա-ցույց, պլանշետ՝ առնվազն 3 ամսով։Բժիշկը մի աչքին վիրակապ դրեց,իսկ մյուս աչքի համար վարժություններ նշանակեց։ Ճանա-պարհին որդուս ասացի, որ պլանշետը փչացել է, հայրիկը նորը կբերի, իսկ հեռախոսս իրեն բոլորովին հետաքրքիր չէ։ Այնպես որ խնդիրներ պիտի չլինեին։

Բայց այդ օրվանից սկսվեցին սկեսուրիս հետ մեր խնդիրները․ նա կտրականապես հրաժարվում է անջատել հեռուստացույցը՝ ե-րեխայիս արթուն ժամանակ։ Ասում է, ոչ մի բան չի լինի, եթե կես ժամ մուլտֆիլմ դիտի։Որդուս տանում եմ սենյակ, նրա մոտ հիս-տերիա է սկսվում, որ թույլ չեմ տալիս գնալ հեռուստացույցի մոտ։ Ես էլ սկսում եմ նրա հետ արտասվել․․․

Արդեն 2 շաբաթ է, ինչ մինչև ուշ ժամ որդուս հետ զբոսնում եմ դրսում, որ գանք և շուտ քնի։ Հիմա անհամբեր օրերն եմ հաշվում, թե երբ ենք գնելու մեր տո ւնը և հեռանալո ւ այստեղից։Պարզապես ցավալի է, որ հեռուսատացույցը թոռան առողջությունից կա-րևոր է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика