Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ունեի, բայց պարզվեց, որ երկերեսանի կին է․․․Մի օր պատահական լսեցի այդ խոսակցությունը

Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ունեի, բայց պարզվեց, որ երկերեսանի կին է․․․Մի օր պատահական լսեցի այդ խոսակ-ցությունը

Սկեսուրիս հետ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, նույնիսկ ընկերուհիներս էին նախանձում ինձ, քանի որ նրանք բոլորը դժգոհ էին իրենց սկեսուրներից։ Մեկի ամուսնու մայրը խառ նվում էր իրենց կյանքին, մյուսինը առավոտից երեկո քննա-դատում էր հարսին․․․օրինակները շատ են, և այդ ամենը տես նելով՝ ավելի ու ավելի շատ էի սիրում և գնահատո ւմ սկեսո ւրիս։ Մինչ մի տհաճ խոսակցություն լսելը․․․

Ապրում ենք առանձին, ունենք երկու երեխա։ Ամեն շաբաթ՝ կիրակի օրը, մենք սկեսուրիս տուն ենք գնում։ Այդպես էլ եղավ անց-յալ շաբաթ։ Եկանք, նստեցինք, զրո ւցեցինք։ Երբ տո ւն գնալիս նստեցինք մեքենան, հայտնաբերեցի, որ մոռացել եմ սկեսո ւրիս պատրաստած կարկանդակներով տոպրակը։ Նա հատուկ մեզ համար ամեն կիրակի կարկանդակ է թխում, որ թոռները խանու-թից գնածը չուտեն։

Ամուսինս չէր ուզում վերա դառնալ դրա համար, բայց ես պնդեցի, որ սպասեն, թե չէ սկեսո ւրս կարող է նեղանալ՝ կարծելով, որ մտադրված չեմ վերցրել։Ամո ւսինս երեխաների հետ մնացին մեքենայի մեջ, ես էլ արագ վազեցի։ Սկեսո ւրս չորրորդ հարկում է ապրում, վերելակ չկա։ Արդեն հասա երկրորդ հարկ, լսեցի սկեսուրիս և հարևանուհու ձայնը։ Հանկարծ հասկացա, որ իմ մասին են խոսում։ Կամաց բարձրացա մինչև երրորդ հարկ․

—Արմենիս բախտը չի բերել կնոջ հարցում։ Ստիպված դիմա նում եմ հանուն որդուս, դե արդեն երկու երեխա ունեն, ինչ արած։

Ես այլևս չէի ուզում լսեի, իջա մի հարկ և արդեն այնպես բարձրացա, որ նա ինձ տեսնի։

—Ին՞չ է եղել, աղջիկս,-ասաց սկեսուրս։

—Տոպրակն եմ մոռացել,-պատաս խանեցի։

—Սպասիր, հիմա կբերեմ,-ասաց նա և հարևանո ւհուն հայացք գցեց՝ կարծես հասկացնելով, տես, ո ւտելիքի համար չի ծո ւլացել վերադառնալ։

Ինձ համար այնքան տհաճ էր, հարյուր անգամ զղջացի, որ եկա և վերցրեցի տոպրակը։

Սկզբում ոչինչ չէի ուզում ասել ամուսնուս, բայց մեքենայի մեջ չդիմացա և սկսեցի արտասվել։Ամուսինս ասաց, որ պետք է ձևաց-նել, իբր ոչինչ չի եղել։ Բայց ինչպե՞ս մոռանամ այն, ինչ ասել են իմ հասցեին։ Հիմա ես եմ նախանձում այն ընկերո ւհուս, ում սկե-սուրն ամեն ինչ ասում է դեմքին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика