Ամուսինս գյուղից է, բայց մենք ապրում ենք քաղաքում․․․Արդեն հոգնել եմ ամուսնուս գյուղի բարեկամներից, ամեն հանգստյան օր նրանք մեր տուն են գալիս
Մենք ապրում ենք Երևանում. ես, ամուսինս և մեր որդին: Ամո ւսնուս բարեկամները գրեթե բոլոր հանգստյան օրերին, տոներին և արձակո ւրդներին մեր տուն են գալիս:Նրանք լավն են, հասարակ մարդիկ են, իրենց հետ միշտ բերում են սեփական ձեռքերով պատրաստված փակոցներ: Բայց չէ որ ես չեմ կարող նրանց կերակրել միայն իրենց բերած մո ւրաբայով:
Երբ գալիս են մեր «երկար սպասված հյո ւրերը», մենք բոլորս քնում ենք մի սենյակում, նրանք էլ՝ մյուս:Անկեղծ եմ ասո ւմ, որ ես արդեն հոգնել եմ: Արդեն 10 տարի նրանք մեզ հանգիստ չեն տալիս: Մեկ մի բարեկամներն են գալիս երեխային քաղաքը ցո ւյց տալու, հետո մյուսները…և այդպես շարունակ:Էլ ուժ չունեմ: Խոսքեր չկան… իսկ նրանք բոլորն էլ այստեղ գալուն սպասում են՝ ինչպես մեծ տոնի:
Ես գիտեմ, որ նրանք երբեք իրենց թույլ չեն տա մնալ հյո ւրանոցում:Երբ մեր տան հեռախոսին զանգ է գալիս, ես սկսում եմ ամ-բողջ մարմնով դողալ: Մենք երկուսս էլ աշխատում ենք, սարսափելի հոգնում եմ, բայց հասցնում եմ որդուս սպորտի և պարապ-մունքների տանել, հետը դասեր անել: Իսկ երբ տանը կողմնակի մարդիկ են լինում, չեմ կարողանում հանգստանալ:
Ինձ թվում է, որ ես շատ վատ մարդ եմ, բայց էլ հնար չունեմ. հաջորդ անգամ մերժելու եմ և իմ առողջության հաշվին ոչ մեկին չեմ օգնելու: