Ցանկանում եմ խորհուրդ հարցնել, հնարավոր է ինչ-որ մեկը իմ իրավիճակում արդեն եղել է․․․Յոթ տարի ամուսնացած ենք և պարզվել է, որ ամուսինս չի կարող երեխա ունենալ

Ցանկանում եմ խորհուրդ հարցնել, հնարավոր է ինչ-որ մեկը իմ իրավիճակում արդեն եղել է․․․Յոթ տարի ամուսնացած ենք և պարզվել է, որ ամուսինս չի կարող երեխա ունենալ

Ամուսինս շատ բարի, ընտանիքին նվիր ված, դաստիր ակված և աշխա տող մարդ է։ Բայց դա էլ չի ուրախացնում ինձ, քանի որ ընտանիքում երեխաներ ունենալու հույս մարել է վերջնականապես։ Ինչպե՞ս վարվեմ․․․Արդեն գրեթե 7 տարի ամուսնացած ենք։ Ես շատ երկար ժամանակ եմ բուժում ներ ստացել՝ կարծելով, թե խնդիրն իմ հետ է կապված։ Շատ բժիշկներ պն դում էին, որ ես լիարժեք առողջ եմ։

Մի քանի տարի ամուսնուս հետ գնում էինք եկեղեցի՝ երեխա էինք խնդրում Աստծուց,հետո շրջեցինք բոլոր սրբավայրերը։ Միայն մի քանի տարում կարողացա ամուսնուս համոզել, որ ինքն էլ հետազոտվի։ Եվ ինչ, հենց առաջին ստուգումից հետո պարզվեց, որ նա չի կարող երեխա ունենալ, և ցավոք, այստեղ ոչ մի բժշկական միջամտ ություն չի օգնի։Ամուսինս հիմա հանդարտվել է, հաշտ վել այդ մտքի հետ, ասաց․

—Դե որ այդպես է, առանց երեխաների կապրենք։ Բան չկա։

Ես գրեթե համակերպվել էի այդ մտքի հետ, սակայն մի քանի ամիս առաջ մեզ մոտ աշխատանքի մի տղամարդ ընդունվեց,իմ հա-սակակիցն է։ Զգում եմ, որ ինձ առանձնակի ուշադրություն է դարձնում։ Մի օր առաջարկեց ինձ ճանապարհել, ես էլ ասացի, որ ամուցնացած եմ։ Երբ կոլեգաս իմացավ, որ երեխաներ չունենք և չենք էլ ունենա, առաջարկեց բաժանվել և իր հետ ամուսնանալ։ Հիմա մտածում եմ, գուցե ճակատագիրն ինձ երկորդ շանսն է տալիս։

Գուցե արժե փորձել նոր կյանք սկսել՝ նոր մար դու հետ։ Ի վերջո, կկարողանամ երեխա ներ ունենալ, ում մասին այդ քան երազել եմ։ Այլապես չեմ հասկանում, թե որն է ապրելուս նպատակը։Հիմա մոլորության մեջ եմ։ Ամուսնուս հետ մեր հարաբերությունները վատացել են, բայց զգում եմ, որ դա իմ պատ ճառով է։ Ամուսինս իրեն մեղավոր չի զգում, իսկ ես էլ տեղս չեմ գտնում։

Արդյո՞ք ինչ-որ մեկը հայտնվել է նման իրավիճակում, ինչպե՞ս եք վարվել ամուսնու հետ, ով բացի անպտղությունից՝ ոչ մի թերու թյուն չի ունեցել, սիրել և հոգ է տարել ձեր մասին։ Վախենում եմ հեռանալ, որովհետեև այն մարդուն լավ չեմ ճանաչում, բայց չեմ էլ ուզում հրաժարվել մայրանալու հնարավորությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика