Ժամանակին ես եմ որդուս ծանոթացրել ապագա հարսիս հետ․․․Այժմ հասկանում եմ, որ ինքս եմ իմ կյանքը փչացրել

Ժամանակին ես եմ որդուս ծանոթացրել ապագա հարսիս հետ․․․Այժմ հասկանում եմ, որ ինքս եմ իմ կյանքը փչացրել

Նախկինում չէի հավատում այն բոլոր պատմություններին, որ հարս ու սկե սուր լեզու չեն գտնում, թշնամանում են։ Ես ուղ ղակի ծիծաղում էի այդ ամենի վրա՝ համարելով, որ նրանցից մեկը տգետ է, հիմար կամ անդաստիրակ։Երբ ծանոթացա այն ժամանակ դեռ ապագա հարսիս հետ, նկատեցի, թե նա որքան կրթված է, խելացի, բացի այդ գեղեցիկ ու հմայիչ։Նրան միանգամից պատկե-րացրեցի որդուս կողքին ու հիացա։

Մի խոսքով, իմ նախաձեռնությամբ տեղի ունե ցավ նրանց ծանո թությունը։ Ես յոթ երորդ երկնքում էի, անչափ երջանիկ էի, որ միակ տղաս իր կյանքը կապել է նման աղջկա հետ։Բայց հարսանիքից որոշ ժամա նակ անց դառը իրականությունն ինձ ստիպեց նկատել ռեալ պատկերը։ Իհարկե, չեմ ժխ տում, որ Մանեն իսկապես գեղեցկադեմ է, լավ ճաշակ ունի, աշխատ ասեր է, բայց նա ունի մի խանգարող բացասական գիծ․ հարսս ինձ մտա դրված վատություն է ուզում անել։

Եվ ամենացավալին այն է, որ հարա զատ որդիս ինձ ուղղակի չի ուզում հավատալ։Երկար ժամա նակ լռում էի, ձևացնում, թե իբր չեմ նկատում, բայց նա հատուկ հրահրում է ինձ։ Մի անգամ նյարդերս տեղի տվեցին, բարկացա նրա արած ների պատճառով, մի քիչ էլ ձայնս բարձրացրեցի։ Ու ի՞նչ։ Հարսս մինչև ամուսնու վերադառնալը արտասվեց, հետո էլ մի լավ բողոքեց ինձնից։

Բնական աբար, որդիս սկսեց հանգս տացնել նրան՝ խնդրելով, որ լուրջ չվերաբե րվի իմ ասածներին։Ես որպես կին՝ շատ լավ եմ հասկանում, որ նրա էմոցիաներն ու վարքը՝ ընդամենը խաղ է։ Բայց ես այնքան լավ էի տրամադրված նրա հանդեպ․․ չեմ հասկա-նում, թե ինչու եմ արժանացել նման վերաբերմունքի։

Կիսվեցի ընկերուհիներիս հետ, ում որդիներն արդեն ամուսնացած են։ Պարզվեց, նման խնդրի հետ միայն ես չեմ, որ բախվել եմ։ Հույս ունեմ, որ ժամանակի հետ ամեն ինչ կհարթվի ու իր տեղը կընկնի, իսկ մինչ այդ պետք է զինվել համբերությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика