Մեկն արդեն կա, երկրորդը ինչիդ է պետք,-ասաց մայրս , երբ իմացավ, որ երկրորդ երեխայի եմ սպասում․․․

Ուզում եմ կիսվել իմ պատմությամբ ու խորհուրդ հարցնել. ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն:

Մենք ընտանիքում երկու երեխա ենք եղել: Քույրս ինձ անից 3 տարով փոքր է, բայց ես վս տահ եմ, որ մայրիկս նրան միշտ ավելի շատ է սիրել: Քրոջս միշտ օրի նակ էր բերում՝ ասելով, որ նա լավ է սովորում, ճաշակ ունի, տան գործեր է կարողանում անել: Իսկ ինձ միշտ վարկաբեկում էր:

Մանկուց մայրս համոզում էր ինձ, որ ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Ինձ հաճախ տա նում էր հիվանդանոց ներ, իսկ երբ բժիշկն ասում էր, որ լիովին առողջ եմ, դուրս էինք գալիս կաբինետից ու մայրս սկսում էր պատմել, որ վատ բժիշկ է, ոչինչ չի հաս-կանում, ինձ չի ուզում բուժել: Ինձ տանում էր բախ տագուշակների,հեքիմների մոտ, խոտա բույսերով թուրմեր ստիպում խմել, ո- րոնցից սիրտս խառնում էր:

Դպրոցից հետո մայրս ստի պում էր, որ իր հետ աշխա տեմ ձեթի արտադրամասում, իսկ ես ուզում էի սովորել: Նա գոռում էր, որ ես ոչինչ չեմ կարողանա անել, որ ինձ նման հիմարները ոչ մի բանի չեն հասնի: Իսկ ես ընդունվեցի մանկավարժական համալսա-րան, անվճար սովորեցի…

Ուսանող ժամա նակ էլ ծանո թացա ապագա ամուսնուս հետ: Արդեն 5 տարի է, ինչ ամուս նացած ենք: ՈՒնենք մեր բնակարանը, երկուսս էլ աշխա տում ենք, մեր 4 տարեկան տղան մանկա պարտեզ է հաճախում: Ինձ մոտ ամեն ինչ հեքիաթային կլիներ, եթե մայրիկս վերանար իմ կյանքից: Նա շարունակ պնդում է, որ ամուսինս դավաճանում է, նորմալ չի աշխատում,քանի որ աշխատա-վարձից աշխատավարձ ենք ապրում:

Մեր բոլոր բարեկամներին ու ծանոթներին նա պատմում է,որ ամուսնալուծության եզրին ենք կանգնած, որ շուտով կբաժանվենք, իսկ ինձ էլ գործից դուրս կշպրտեն:Վերջերս իմացա, որ հղի եմ: Իմ ու ամուսնուս ուրա խությանը չափ ու սահման չկար, իսկ երբ պատմեցի մորս, նա սառը տոնով ասաց, որ երկու երեխաների չեմ կա րողանա միայնակ մեծացնել…

-Մեկին արդեն քո պես հիմար ես դարձրել, երկրորդն ինչի՞դ է պետք…

Այնքան խորը ապրումների մեջ եմ ընկնում նրա պատճառով, իսկ ամուսինս արդեն բար կանում է,ասում է, որ դադարեցնեմ մորս հետ շփումը՝ գոնե մինչ ծննդաբերությունս: Իսկ ես չեմ կարո ղանում, բայց ոչ էլ ի զորու եմ սրտիս մոտ չըն դունել նրա խոսքերը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика