Ստիպված կիսեցինք տունը, տարբեր մուտքեր բացեցինք, բայց այդ կնոջից էլի չկարողացանք ազատվել․ Ինչպես բացատրեմ սկեսուրիս, որ․․․

Ստիպված կիսե ցինք տունը, տարբեր մուտքեր բացե ցինք, բայց այդ կնոջից էլի չկարո ղացանք ազատվել․ Ինչպես բացատրեմ սկեսուրիս, որ․․․Մեր հաատեղ կյանքի առաջին օրվանից ապրեցինք ամուսնուս ծնողների հետ: Նրանց տունը բավականին մեծ է, ու կարծում էինք, որ երկու ընտանիքները միմյանց չեն խանգարի, կկարողանանք հանգիստ ապրել:

Սկեսուրս ու սկեսրայրս էլ հավատացնում էին, որ երբեք չեն միջամտի մեր ընտանեկան գործերին: Իսկ ես կուրորեն հավատում էի նրանց խոս քերին՝ կարծելով, թե հենց այդպես էլ կլինի:Ամուսնուս հայրկը պահեց իր խոսքը, իսկ ահա սկեսուրս…նա մեր կող-քին է, մեր գործերի մեջ 24/7: Առավոտից գալիս էր մեր սենյակ, անվերջ խոսում, նախատում, խորհուրդներ տալիս:

Ոչ ինձ, ոչ ամուս նուս դա դուր չէր գալիս:Քանի անգամ ենք նրան ասել ու բացա տրել,իսկ նա չի կարողանում հասկա նալ, որ պի-տի հանգիստ թողնի մեզ ու թույլ տա ապրել, ինչպես որ մենք ենք ուզում: Եթե մենք բնակվում ենք նրա տանը, ուրեմն հենց իր ա-սածով էլ պիտի լինի:

Ի վերջո, երբ մեր համբերությունը սպառ վեց, որոշեցինք նոր տուն գտնել, թեկուզ սկզբնա կան շրջանում վարձով ապրել, մինչև կկարողանանք գնել մերը: Բայց սկեսրայրս մի տարբերակ առաջարկեց. նա ասաց, որ կարող ենք իրենց վճարել տան արժեքի կե-սը ու առանձին մուտքեր սարքել: Հաշվարկելուց հետո, հասկացանք, որ դա լավագույն տարբերակն է:

Ամուսնուս անունով վարկ վերցրեցինք, օրինական ճանա պարհով գնեցինք նրանցից տան կեսը, վերցրեցինք սեփա կանության վկայականը, վերանորոգում արեցինք ու… մեծ հաշվով ոչինչ չփոխվեց:Ինչպես այն ժամանակ, հիմա էլ սկեսուրս խառնվում է բո-լոր մեր անձնական հարցերին: Ամբողջ օրը նա մեր տանն է:

Ես փակուղու մեջ եմ, չգիտեմ՝ ինչ անեմ: Էլ ուժ չի մնացել մեր մշտական վեճերի պատճառով: Ինչպես հասկացնեմ սկեսուրիս, որ մենք ուզում ենք ազատ ապրել, մնալ երոկւսով… չեմ ուզում նեղացնել նրան, բայց էլ չեմ կարողանում ինձ զսպել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика