Որոշեցի օգնել մի կարիքավոր ընտանիքի, բայց շնորհակալության փոխարեն դժգոհություն ստացա․․․Այդ օրվանից որոշել եմ, այլևս ոչ մի կարեկցանք
Այս պատ մությունը տեղի է ունե ցել անցյալ ամառ: Շոգ եղա նակ էր, գնա ցել էինք ամառանոց: Այդ ժամանակ մեր կողքի տանը ամուսիններ էին ապրում, երիտասարդ էին, 25-30 տարեկան երևի: Շատ աղքատ էին ապրում, ծայրահեղ խեղճ էին: Գիտեի, որ կինը հղի է, իսկ ամուսինը չուներ մշտական աշխատանք:
Հարևանների տներում էր աշխատում. մի տեղ հող փորել, մի տեղ օգ-նել վերանորոգում անել:Խանութի վաճա ռողուհին շատա-խոս կին է, ու նա բոլորին պատմում էր, որ ամուսինները միշտ պարտքով սնունդ են խնդրում, այն էլ միայն հաց կամ մակարոնե-ղեն: Ու դրա համար էլ հարևանները, երիտասարդին երբ աշխատանք էին առա ջարկում, բացի գումարից տալիս էին՝ ինչ կարող են. սնունդ, հագուստ, անկողնային պարագաներ:
Ես երբ իմացա դրա մասին, որոշեցի ինքս էլ մի բանով օգտակար լինել նրանց: Քանի որ վերջերս էինք տան համար նոր սպասքե-ղեն գնել, իսկ հինը բերել ամառանոց, գնացի տեսնեմ, թե ինչն է լավ վիճակում, որ տամ նրանց: Հավաքեցի գդալ-պատա ռաքաղ-դանակներ, բաժակներ, թավա ու կաթ սա, մի քանի ափսե՝ մեծ ու փոքր: Ինչ որ տվեցի նրանց, ան թերի վիճա կում էին, առանց ճաքերի ու գունաթափումների:
Երբ երիտասարդը եկավ՝օգնելու ամուսնուս,որ փոխեն խողովակները,ես տուփի մեջ դասավորեցի սպասքեղենը ու գումարի հետ միասին տվեցինք նրան: Նա նույնիսկ շնորհակալություն չասաց… Ես էլ կարծեցի, թե հոգնած է, երևի շփոթվեց:Հաջորդ օրը, երբ գնացել էի խանութ, վաճառողու հին պատմեց,որ վաղ առավոտ յան մեր հարևա նուհին է եղել այնտեղ ու բողոքել ինձանից՝ ասե-լով, որ նրանց տվել եմ իմ տան աղբը:
Նրան դուր չի եկել, որ ափսեներն ու բաժակները տարբեր էին, կաթսան՝ հին, միայն թավան է հավանել:Հետո իմացա, որ միայն ես չեմ եղել նման հիմար իրավիճակում: Պարզվեց, որ նրանք դժգոհել են ուրիշների տված հագուստից, կոշիկներից, կենցաղային իրերից:
Այդ օրվանից սկսած էլ ոչ մեկին օգնելու ցանկություն չունեմ… հիասթափվել եմ մարդկանցից: