Ապրիլի 4-ին պիտի կայանար հարսանիքս, բայց նշանածս ինձ լքեց հարսանիքից օրեր առաջ․․․Պատճառը ուղղակի անհեթեթություն է

3 տարի առաջ հանդի պեցի մի տղայի: Մեր կողքի գյուղից է, ծանոթա ցել ենք մեր ընդհանուր բարեկամների տանը: Փոխադարձ համակրանք երկուսս էլ զգացինք, ու մի քանի շաբաթ անց սկսեցինք հանդիպել: 1 տարի անց նշանվեցինք, բայց սիրելիս մեկնեց ՌԴ աշխատելու, դրա համար էլ հարսանիքը հետաձգվեց:Մեր գյուղում բոլորը հասարակ մարդիկ են, ու դրա համար էլ որոշեցինք հարսա նիքն անել ոչ թե ռեստո րանում, որը մեր գյուղից 100կմ հեռու է գտն վում, այլ մեր վարձած տանը, որտեղ էլ պիտի ապրե-ինք միասին:

Ես 3 ամիս պատրաստվում էի կյանքիս ամենակարևոր օրվան:Հաճախ գնում էի քաղաք,որ ամեն ինչ անթերի լինի. զգեստս, տա-րոսիկները, բաժակները…Զագ սում պայմանավոր վել էինք, որ ապրիլի 3-ին ժամը մեկին պիտի օրինակա նացնեինք մեր հարա-բերությունները,իսկ երեկոյան էլ տեղի էր ունենալու խնջույքը:Առևտրի մեծ մասն արդեն արել էինք, տան վարձ էինք տվել 1 ամս-վա, այդ օրվա համար աշխատողներ էինք գտել: Բայց երեկ լացելով գալիս է նշանածիս մայրն ու ասում.

-Փախել է, գնացել է քաղաք… ասաց, որ հարսանիք չի ուզում, ամուս նանալ չի ուզում: Փոխանցեց քեզ, որ պատճառը դու բոլորից լավ գիտես: Ի՞նչ ես արել տղայիս հետ:

Այո, պատճառը գիտեմ: Բանն այն է, որ նա բազմիցս էր ասում, որ ամուսնանալիս փոխեմ ազգանունս, իսկ ես հայտնել էի, որ չեմ ուզում նման բան: Առաջին հերթին, հայրս էլ չկա, ու նրա ազգանունն ինձ համար չափա զանց թանկ է: Երկրորդը, պետք է փոխել բոլոր փաստա թղթերը, իսկ որ պեսզի անեմ դա, պիտի հարյուր անգամ քաղաք գնայի-գայի:

Ու եթե անկեղծ, երբեք մտքովս չէր անցնի, որ նման բանի համար կարող են թողնել սիրած աղջկան… իսկ գուցե այնքան էլ սի-րած չէի:Հիմա որոշել եմ գնալ գյուղից… Կգնամ քաղաք, տուն կվարձեմ, գործ կգտնեմ… Առավել ևս, որ պարտքեր ենք հավաքել՝ չկայացած հարսանիքի համար: Կեսը ես կտամ, մնացածն էլ թող նրանք մտածեն…

Ու այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ նա վախենում է գալ, խոսել, թաքնվում է մոր մեջքի հետևում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика