Մի օր նստած էի աշխատանքի վայրում, հանկարծ հեռախոսազանգ եկավ․․․Աղջիկս ընկել եմ, խնդրում եմ հասիր, քո օգնության կարիքն ունեմ

Մի օր նստած էի աշխա տանքի վայրում, ձանձրանում էի: Այդ օրը ծրագիրը չէր աշխա տում, և մենք առանց գործ նստած էինք: Հանկարծ հեռախոսազանգ եմ ստանում: Վերցնում եմ և լսում.

-Ալո, աղջիկս, խնդրում եմ, արի, ես ընկել եմ: Ինձ օգնությունն է հարկավոր:

Ես ապշեցի: Անծանոթ ձայն է, բայց ակն հայտ է, որ տարեց մարդ է և իսկապես օգնութ յան կարիք ունի:Ես որոշեցի չանջատել, այլ ավելի շատ տեղեկություն իմանալ.

-Ի՞նչ է պատահել, ինչպե՞ս կարող եմ օգնել: Ասացեք ձեր հասցեն:

Սկզբում կինը շփոթվեց, հավանաբար հասկա ցավ, որ սխալ է զանգել, բայց քանի որ անելանելի վիճա կում էր, տվեց իր հասցեն: Իմ աշխատա վայրին մոտ էր գտնվում: Ես հարցրեցի, թե ինչ է եղել: Պարզվեց, նա պահա րանի փոշին է մաքրել, աթոռը կոտրվել է, իսկ տատիկն էլ ընկել՝ լուրջ վնասելով ոտքը:Ես զգուշա ցրեցի տնօրենիս, որ կարճ ժամանակով դուրս եմ գալիս և վազեցի օգ-նության:

Ճանապարհին շտապ օգնություն զանգեցի, երբ հասա տեղ, տեսա, որ դուռը բաց էր: Ներս մտնելով՝ տեսա այդ կնոջը: Նա հենվել էր արմունկների վրա, պարզ երևում էր, որ ոտքը դուրս է ընկել ծնկի հատվածում: Ես շատ հեռու էի բժշկությունից, ուստի որոշե-ցի սահմանափակվել սառը թրջոցով:

Տատիկի ոտքը շատ էր ցավում, նա ան դադար արտաս վում էր: Սիրտս կտոր-կտոր էր լինում, ես ամուր գրկել էի նրան, փորձում էի հանգստացնել՝ մինչ բժիշկների գալը: Նաև կարո ղացա կապվել տատիկի աղջկա հետ և ասել, թե որ հիվան դանոցն են նրան տանում: Փակեցի տան դուռը և բանալին տվեցի հարևանին:

Վերադառնալով աշխատանքի՝ ամբողջ օրը մտա ծում էի, թե ինչպես է իրեն զգում տա տիկը: Հաջորդ օրը ես նրան այցե լեցի հի-վանդանոցում: Նա ինձ այնքան շնորհակալություն հայտնեց և հյուր հրավիրեց:Շուտով նրան դուրս գրեցին, իսկ ես երբեմն գնում եմ նրան տեսնելու: Մենք ընկերացանք նրա դստեր հետ: Նրանք լավագույն մարդկանցից են, ում ես ճանաչում եմ:

Հաճախ եմ մտա ծում այն մասին, թե ինչ կլիներ, եթե այն ժամանակ անջա տեի հեռա խոսս: Ուզում եմ հավատալ, որ եթե հան-կարծ ծնողներս օգնության կարիք ունենան, ինչ-որ մեկը նրանց այդպես կօգնի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика