Ծննդատանը իմ կողքին մի մոտ 25 տարեկան աղջիկ էր պառկած․ 4-րդ հղիությունն է, մինչ այդ 3 անգամ զրկվել էր մայր դառնալու ուրախությունից․․․

Ծննդատանը իմ կողքին մի մոտ 25 տարեկան աղջիկ էր պառկած․ 4-րդ հղիությունն է, մինչ այդ 3 անգամ զրկվել էր մայր դառնալու ուրախությունից․․․

Հղիության վերջին ամիսներին ինձ մոտ առաջացան խնդիրներ, և ապահովու թյան համար ինձ խորհուրդ տվեցին մնալ հիվան-դանոցում:Ծննդատանը պալատը կիսում էի մի երիտասարդ աղջկա հետ, մոտ 25 տարեկան: Նա գրե թե վեր չէր կենում մահճա կալից, նրան երբեք կաթիլայիններ, պրեպարատներ չէին նշանակում: Մի օր առավոտ յան բուժքույրը ներս բերեց ՈՒՁՀ սարքը, իսկ հետևից մտավ բժիշկը՝ շատ մռայլ դեմքով:

—Անի ջան, արի ստու գենք, տեսնենք՝ ինչպես ես:

ԱՆհրաժեշտ պրոցեդուրաներ կատարելուց հետո բժիշկն ասաց.

-Ուրեմն այսպես: 1.1մմ:

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց հարևանուհուս գունատ դեմքից ենթադրեցի, որ գործերը լավ չեն:

—Չէ, բժիշկ, համաձայն չեմ… էլի ենք սպա սում: Չեմ թողնի:

—Չեմ թողնի, համաձայն չեմ: Հո մանկա պարտեզ չէ: Ես զգուշացրել եմ, որ կարերի հետ խաղ չեն անում: Զգուշացրել եմ, չէ՞:

—Հա…

Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, սկսեցի հանգստա ցնել արտասվող հարևանուհուս: Պարզ վեց, որ նրա մոտ արդեն չորրորդ հղիությունն է, ու մինչ այդ երեք անհաջող ու դառը փորձ է ունեցել: Առաջին երկու երեխաները ժամանակից շատ շուտ էին ծնվել՝ կեսարյան հատումով, բայց ողջ չէին մնացել, երրորդ հղիությունն ընհդատվել էր դեռ սկզբում, և վեր ջապես երկարատև բուժում ներ ստանալուց ու Սուրբ վայրեր այցելելուց հետո, երբ բժիշկները նրան հույս չէին տալիս, Անիին հաջողվել էր հղիանալ չորրոդ անգամ:

Ու մինչ հիվանդանոց գալը նա 6-7 ամիս անդադար պառկած է մացել տանը, հետո եկել հիվանդանոց, որ մնա բժիշկների հսկո-ղության տակ:Հետո նա ասաց, որ բժիշկն ուղղակի պնդում է կատա րել շտապ վիրա հատություն, քանի որ կարերը կարող են չդիմանալ, ու այդ դեպքում Անիին փրկելու համար հաշված րոպեներ կմնան: Բայց նա չէր ուզում, որ երեխան նորից շուտ ծնվի, քանի որ վախենում էր, որ կարող է էլի թույլ լինել ու չապրել…

20 օր անց արթնացա ու առաջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափազանց գունատ է ու ձեռքերով բռնել է որովայնը: Ինձ թվում էր, որ նա ուզում է մի բան ասել, բայց չի կարողանում: Գոռալով դուրս վազեցի պալատից ու կանչեցի բժիշկներին: Մի քանի վայրկյանից ինձ արդեն հարազատ դարձած մարդը վիրահատարանում էր:Մտա պալատ, նստեցի Անիի մահճակալին, նրա բարձի տակից հանեցի սրբապատկերը, որի դիմաց նա ամեն երեկո աղոթում էր.

—Օգնիր նրան, Աստված ջան, խնդրում եմ, օգնիր…-լացում էի ու շարունակ կրկնում նույն բանը:

Անհամբեր սպասում էի բուժաշխատողներից մեկին: Երբ եկավ բժիշկը, որ զննի ինձ, ասաց.

—Ամենաբարդ վիրահատությունն էր, Անիին այն աշխարհից հետ բերեցինք, փոքրիկին էլ հետը: 1 ժամից նորաթուխ մայրիկը կարթնանա ու կհանդիպի իր իրականացած երազանքին՝ իր դստրիկին:

Բժիշկի դուրս գալուց հետո սրբապատ կերը ամուր սեղմեցի կրծքիս ու սկսեցի արտասվել, բայց այս անգամ արդեն ուրախութ-յունից…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика