Կրծքերի ցավերի 6 հիմնական պատճառ․․․Սա պետք է իմանան բոլոր կանայք

Կրծքերի ցավերի 6 հիմնական պատճառ․․․Սա պետք է իմանան բոլոր կանայք

Positive-ը ներկայացնում է կրծքում ցավի 6 հնարավոր պատճառ:

1. Կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային փոփոխություններ

Այս բարորակ վիճակն արձանա գրվում է հորմոնալ փոփոխու թյունների հետևան քով: Կնոջը կարող է աննշան ցավ անհանգս-տացնել երկու գեղձերում դաշտանից առաջ կամ դրա ժամանակ:

2. Անհարմար կրծկալ կրել

Կրծկալ կրելը, որը չափով հար մար չէ և չի պահում կուրծքը, կարող է նպաստել ցավի առաջաց մանը: Կրեք պահող կրծկալ, որը ձեզ իդեալականորեն հարմար է, նաև սպորտով զբաղվելիս հատուկ սպորտային կրծկալ հագեք:

3. Որոշ դեղամիջոցների օգտագործում

Կրծքում ցավը կարող է որոշ դեղամիջոց ների, այդ թվում՝ հորմոնալ դեղամիջոց ների, օրալ հակաբեղմնավորիչների, հակադեպ-րեսանտների կողմնակի ազդեցություն լինել:

4. Մաստիտ

Կրծքագեղձերի վարակիչ հիվանդություն է: Կերա կրող մայրերն այս խնդրի ռիսկի գոտում են, սակայն ցանկացած կին կարող է վարակ վել: Այս հիվան դությունն արտահայտվում է կար մրությամբ, տեղային ջերմաս տիճանի բարձրացմամբ, կրծքա գեղձի այտուցով, ջերմությամբ, մարմնի թուլությամբ:

5. Կրծքագեղձի վիրահատություն

Վիրահա տությունից հետո առաջ ացող սպին կարող է ցավ առաջացնել:

6. Փարթամ կուրծք

Մեծ կրծքով աղջիկները դժվարություններ են ունենում քնելիս և սպորտով զբաղվելիս: Փարթամ կուրծքը կարող է ցավ պատճա-ռել իր չափի պատճառով: Պետք է հարմար կրծկալ կրել, որում կինը հարմարավետ կզգա:

Ե՞րբ է պետք բժշկի դիմել,

  1. Եթե ցավը շատ ուժեղ է
  2. Կապված չէ դաշտանային ցիկլի հետ
  3. Մշտական է
  4. Ուղեկցվում է այլ ախտանիշերով (ծծապտուկից արտադրություններով)
  5. Ցիկլային և ոչ ցիկլային ցավ

Կա կրծքում ցավի 2 տեսակ՝ ցիկլային և ոչ ցիկլային

Առաջինը կապված է դաշտա նային ցիկլի հետ, տուժում են երկու գեղձերը, հաճախ դրսևոր վում է ցավով և ծան րության զգա-ցումով, առա ջանում է ցիկլի սկզբից առաջ, սովորաբար անհանգստացնում է ավելի երիտասարդ կանանց: Ոչ ցիկլային ցավը կապված չէ դաշտանային ցիկլի հետ և սովորաբար մեկ կրծքագեղձն է տուժում (կամ դրա մի մասը): Առավել հաճախ հանդիպում է 30-50 տարեկան կանանց շրջանում: Ցավը սուր և այրող է լինում:

Ինչպես ազատվել կրծքի ցավից տնային պայմաններում

  1. Կրծի վրա սառը կամ տաք կոմպրես արեք
  2. Սննդակարգից ժամանակավորապես բացառեք սուրճը, թեյը և կոֆեինի այլ աղբյուրները
  3. Սահմանափակեք ճարպերի ստացումը, ավելի շատ մրգեր, բանջարեղեն և ամբողջական հատիկեղենով մթերքներ կերեք
  4. Փոխեք ձեր կրծկալը, եթե անհարմար է
  5. Ռելաքսացիայի մեթոդներից օգտվեք
  6. Անալգետիկներ (ասպիրին, իբուպրոֆեն) օգտագործեք՝ դա նախապես քննարկելով բժշկի հետ
  7. Բժշկի հետ խորհրդակցեք հավելումներ (մագնեզիում, վիտամին E) օգտագործելու նպատակահարմարության վերաբեր-յալ

Եղեք առողջ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика