Արդեն քանի տարի է այս բուլկին իմ Զատիկի սեղանի զարդն է, թխում եմ տանը․․․Այն իր բույրով սեղանի մոտ է կանչում հյուրերին, էլ չեմ խոսում համի մասին

Արդեն քանի տարի է այս բուլկին իմ Զատիկի սեղանի զարդն է, թխում եմ տանը․․․Այն իր բույրով սեղանի մոտ է կանչում հյուրե-րին, էլ չեմ խոսում համի մասինԱրդեն շուրջ 5 տարի Սուրբ Զատիկին պատրաստում եմ այս անուշաբույր, գեղեցիկ, քաղցր ու ախորժելի բուլկիներից։ Դրանց բույրը վարկենապես հավաքում է բոլորին սեղանի մոտ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  1. խմորի համար․
  2. ալյուր՝450 գ
  3. կաթ՝ 1 բաժակ
  4. ձու՝ 1 հատ
  5. շաքարավազ՝ 3ճ․գ․
  6. աղ՝0.25թ,գ,
  7. ձեթ՝6ճ․գ․
  8. խմորիչ՝ 10 գ
  9. միջուկ․
  10. շաքարավազ՝ 0.5 բաժակ
  11. կարագ՝ 50 գ

Պատրաստման ձևը՝

Կարևոր է ընտրել բարձր տեսակի ալյուր, դրանից կախված է բուլկիների որակը։Սկզբում պատրաստել խմորիչային զանգված։ Ակտիվ չոր խմորիչը լցնել գոլ կաթի մեջ, ավելացնել 1 ճ․գ․ շաքարավազ, խառնել և թողնել 15-20 րոպե։ Այդ ընթացքում զանգ-վածը կբարձրանա և փրփուր կառաջանա։

Առանձին խառնել ձուն, շաքարավազը, աղը։ Ավելացնել ձեթը և խառնել։Ձվային խառնուրդին ավելացնել խմորիչով զանգվածը, խառնել։ Մաղել ալյուրը, որ թխվածքն ավելի օդային լինի։ Փափուկ, էլաստիկ և ձեռքերին չկպնող խմոր հունցել։

Ծածկել խմորը խոհանոցային սրբիչով և թող նել տաք տեղում, որ այն բարձրանա։ Երբ խմորի զանգվածն ավելանա 2-3 անգամ, այն մի անգամ տրորել։Սեղանին ալյուր շաղ տալ, խմորը բաժանել կտորների, գնդիկներ ձևավորել՝ մոտա վորապես մանդարինի չափի։Գրտնակել գնդիկները՝ ձգված ուղղանկյուն ստանալով։Յուրա քանչյուրին գոլորշու վրա հալացրած կարագ քսել։

Շաքարավազ լցնել։ Ցանկության դեպքում խառնել այն վանիլինի հետ։Ռու լետի պես փաթաթել ուղղանկյունը։Կտրել ռուլետը մեջ տեղից՝ թողնելով 1սմ։

Ուղղել ռուլետի կողմերը՝ ինչպես պատկերված է նկարում։Մի քիչ ձեթ քսել բուլկի ներին և դնել տա պակի մեջ՝ միմյանցից քիչ հեռու։ Թողնել տաք տեղում՝ 15 րոպե, այնուհետև ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե։

Երբ բուլկիները կարմրեն, անպայման ստուգեք դրանց պատ րաստ լինելը փայտե չոփիկով։Որպեսզի բուլկիները փայլուն ստաց-վեն, 1/8 բաժակ եռման ջրին ավելացրեք 3թ․գ․ շաքա րավազ, խառնեք ու քսեք պատ րաստի թխվածքին։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика