Ամուսինս ինձ ստիպեց 3 երեխա ունենալ, իսկ այժմ․․․Չգիտեմ, ինչպես նրան բացատրեմ, որ ես չեմ կարող լինել սուպեր-հերոս և ամեն ինչ հասցնել

Ամուսինս ինձ ստիպեց 3 երեխա ունենալ, իսկ այժմ․․․Չգիտեմ, ինչպես նրան բացատրեմ, որ ես չեմ կարող լինել սուպեր-հերոս և ամեն ինչ հասցնել։Երբ ամուսնանում էի,բոլոր ընկերուհիներս նախանձում էին ինձ․ապագա ամուսինս և գեղեցիկ էր,և հարուստ ընտան իքից։ Նա ինձնից 7 տարով մեծ է, լավ բիզնես ունի։ Երբ դեռ հանդի պում էինք, նա ինձ ոչ մի հարցում չէր մերժում։ Ինձ համար ամեն շաբաթ մի անակնկալ էր մտածում, թանկ նվերներ տալիս․․․Մի խոսքով, նրա հետ ես ինձ երջանիկ էի զգում։ Համա-ձայնվելով ամուսն անալ այդ մարդու հետ՝ ես վստահ էի, որ ինձ անհոգ ու թեթև կյանք է սպասում։

Սակայն ժամանակի հետ ամուսինս փոխեց վերաբերմունքն իմ հանդեպ։ Երրորդ երեխայի ծնունդից հետո նա հայտնեց, որ կին-գործընկեր-զուգընկեր էր ուզում, այլ ոչ թե տնային տնտեսուհի։ Նա հայտնեց, որ չաշխատող կայանք իրեն չեն գրավում, և կեն-ցաղը ինձ կուլ է տվել, և ես էլ առաջվանը չեմ, նա չեմ, ում ինքը հավանել էր։

Ամուսինս շարունակեց՝ ասելով, որ դեկրետի 6 տարիների ընթացքում ես այն աստիճանի եմ փոխվել, որ ինձ հետ հնարավոր չէ խոսել, բացի այդ, արտաքինս էլ փչացել է։ Ես հաս կանում եմ, որ նա իրավացի է շատ հարցերում, բայց միևնույնն է, վիրավորա-կան է, որ նա օրինակ է բերում իր քրոջը, ով նույնպես բիզնեսով է զբաղ վում, սակայն ունի ընդամենը 1 երեխա, ում օրերով չի տեսնում, ամուսնալուծված է, տան գործերով առհասարակ չի զբաղվում։ Ես հիշեցրի ամուսնուս, որ այդ նա էր պնդում երրորդ երեխա ունենալ, իսկ նա ասաց, որ երեխա ունեցող կանայք էլ տարբեր են լինում։

Ի վերջո ստիպված եղա գնալ զիջումների, քանի որ չեմ ուզում, որ փոքրիկ ներս անհայր մեծանան։ Սկսեցի զբաղվել ամուսնուս բիզնեսի հաշվապահությամբ, բայց չեմ կարողանում կենտրոնանալ աշ խատանքի վրա։ Ուշք ու միտքս երեխաներս են։ Կրտսերս դեռ երկու տարեկան է։ Բացի այդ՝ ի տարբե րություն ամուսնուս, ինձ համար կարևոր են նրանց մանկապարտեզի հանդեսները, հիվանդությունները, խնդիրները։ Բայց եթե շուտ եմ դուրս գալիս աշխատանքից, երեկոյան մեր տանը վեճ է լինում։

Չեմ կարողանում հաշտվել ամուսնուս հետ, հասկանալ նրան։ Ըստ նրա՝ ես պիտի լինեմ սուպեր-հերոս, ով հասցնում է ամեն ինչ։ Չգիտեմ, արդյոք կկարողանամ շարունակել կյանքս նման մարդու կողքին թե կտրուկ որոշում կայացնելու ժամանակն է եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика