Հիմնականում բոլորը բողոքում են երեխաների անտարբերությունից, բայց իմ պարագայում ճիշտ հակառակն է․․․Աղջիկս մտա-ծում է, թե ես իր երեխան եմ։Ծնողներս միշտ սովորեցրել են շնորհակալ լինել բոլորին ու ամեն ինչի համար, ու չկարծել, թե ընտա-նիքի անդամները քեզ ինչ-ոչ բան պարտական են: Բայց երբեմն հարազատների վարքը թույլատրելիի սահմաններից դուրս է գա-լիս: Եվ իմ պարագայում ոչ թե ուղղակի բարեկամներ են, այլ իմ հարազատ աղջիկը, մարդ, ում մեծացրել ու աջակցել եմ ամբողջ կյանքում:
Բանն այն է, որ ունեմ մի աղջիկ, ով արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է: Եբեմն ինձ թվում է, որ ոչ թե նա է իմ երեխան, այլ հակառակը:Չէ որ ես մեծ մարդ եմ, ով կարող է ինքնուրույն հոգ տանել ինքն իր մասին: Եվ ինձ խնամական պետք չէ, հատկա-պես ի դեմս աղջկա: Նա պիտի ապրի իր կյանքով, իսկ իմ ծերությունը թողնի ինձ:
Ես հրաժարվում եմ նրա օգնությունից, իսկ ինքը շարունակում է շաբաթական 5-6 անգամ այցելել ինձ, ամեն ինչի մասին հարց-նել, խորհուրդներ տալ: Իսկ ես ուզում եմ ազատ շնչել, ապրել առանց վերահսկողության, քանի դեռ ի վիճակի եմ:Փորձեցի կիսվել ընկերուհիներիս հետ, խորհուրդ հարցնել, սակայն նրանք զարմացան, ասացին, որ կերազեին իմ փոխարեն հայտնվել, քանի որ իրենց երեխաները ամիսներով կարող են չհիշել տարեց ծնողների մասին: Բայց սա ծայրահեղությունից ծայրահեղություն է:
Ես սիրում եմ դստերս, չափից շատ, բայց նա չի ուզում հասկանալ, որ պետք է հաշվի առնել նաև իմ ցանկությունները:Մի քանի անգամ խոսել եմ հետը, բայց աղջիկս լուրջ չի ընդունում իմ ասածները, ասում է, որ չափազանցնում եմ, կարծում է՝ թե իր մասին են անհանգստանում, որ շատ չգնա-գա, չհոգնի: Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, որ նա այս ամենն անում է իր խղճի հանգստության համար, այլապես նա կլսեր ինձ:
Հույսս դեռ չեմ կորցրել, որ մի օր կկարողանամ հասցնել աղջկաս, թե իրականում ինչ եմ ուզում.. եթե մինչ այդ վերջնական վիճած չլինենք: