Ամուսնուս ծնողները ամեն րոպե միջամտում են մեր կյանքին․․․Նրանք չեն ուզում հասկանալ, որ մենք ազատ ապրելու իրավունք ունեն։
Ես սիրում եմ ամուսնուս ծնողներին, նրանք շատ լավ մարդիկ են: Նրանք և ամուսնուս տատիկը ապրում են Երևանին մոտ գյու-ղում, մոտ 1 ժամվա ճանապարհ է: Իսկապես բարի ու դրական մարդիկ են, մեզ շատ են օգնում: Ես միշտ էլ շնորհակալ եմ եղել նրանց ամեն ինչի համար: Սակայն ինչպես և բոլոր ծնողները, նրանք նույնպես սիրում են խառնվել մեր կյանքին, հարցեր տալ:
Մինչ երեխաներիս ծնվելը դա ինձ չէր անհանգստացնում: Մենք նրանց տուն էինք գնում երկու շաբաթը մեկ, ու բոլորս գոհ ու եր-ջանիկ էինք:Սակայն երեխաներիս ծնվելուց հետո ամուսնուս ծնողներն ու տատիկը որոշեցին,որ զույգ աղջիկներս իրենց երեխա-ներն են:Սկսվեցին անվերջ խրատներ, խորհուրդներ, թե ինչպես բարուրեմ, հագցնեմ, կերակրեմ.Ցանկն անվերջ կարելի է թվար-կել: Ու այդ հողի վրա մեզ մոտ կոնֆլիկտներ սկսվեցին:
Հետո նրանք սկսեցին բոլոր հանգստյան օրերին ու տոներին զանգել ամուսնուս ու խնդրել գնալ իրենց տուն՝ ասելով, որ շատ են կարոտում երեխաներին: Ամուսինս էլ համաձայնվում էր: Այսինքն իմ կյանքում միայն երկու տեսակի օրեր էին մնացել. կամ միայ-նակ մնում էի զույգերիս հետ,կամ էլ գնում էինք գյուղ:Արդյունքում սկսեցինք շաբաթվա գրեթե կեսը մնալ այնտեղ, քանի որ ամու-սինս հեռավար աշխատանքի անցավ: Իսկ երբ գալիս էինք տուն, մեր երեկոները ուղեկցվում էին տեսազանգերով:
Մարտի 8-ին ամուսինս ասաց, որ ինձ ռեստորան է հրավիրում, ու երբ զանգեցի սկեսուրիս տոնը շնորհավորելու, զգուշացրեցի, որ իրենց տուն չենք գնալու: Նա այնպես փոխեց տոնը, կարծես ինչ-որ վատ բան է եղել: Ու դրանից հետո նրա վերաբերմունքն իմ հանդեպ կտրուկ վատացավ: Նա 4-5 օր իրեն այնպես էր պահում, որ… ուղղակի աննկարագրելի է:
Բայց ո՞վ ասաց, որ ես պարտավոր եմ նրանից թույլտվություն վերցնել որևէ մի տեղ գնալուց առաջ, կամ ինչու՞ են նրանք որոշել, որ մեր ընտանիքն իրենց սեփականությունն է ու զվարճանքի գործիքը:Հիմա ընդհանրապես չեմ ուզում իրենց տուն գնալ: Թող որոշ ժամանակ անցնի, գուցե և սառեմ ու մտափոխվեմ, բայց այս պահին թող բավարարվեն միայն տեսազանգերով: