Սուրբ Զատիկին հավկիթները սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․Հիշեք այն և կիրառեք ամեն տարի

Սուրբ Զատիկին հավկիթները սոխի կեղևով ներկելու ամենահեշտ միջոցը․․․Հիշեք այն և կիրառեք ամեն տարի։ Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ,հետևեք մեր առաջար-կած ինստրուկցիային:

Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավ-կիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:

Ահա թե ինչ ենք օգտագործելու.

  1. 1կգ սոխ
  2. 1թ.գ քացախ
  3. 5գ աղ
  4. 2լ ջուր
  5. համեմ՝ զարդարելու համար
  6. ձեթ
  7. կապրոնե զուգագուլպա

Հավկիթների ներկման եղանակը.

Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կը-րակին: Եփել մոտ կես ժամ:Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե:

Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:

Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика