Իսկ Դուք գիտեք, թե ինչի համար էին հին շենքերի բնակարաններում խոհանոցի ու սանհանգույցի արանքում պատուհան թողնում․․․Իսկապես զարմանալի է

Իսկ Դուք գիտեք, թե ինչի համար էին հին շենքերի բնակարաններում խոհանոցի ու սանհանգույցի արանքում պատուհան թողնում․․․Իսկապես զարմանալի է։Ժամանակակից բնակարաններում սանհանգույցի պատին այ-սօր չես հանդիպի փոքրիկ պատուհանիկներ:

Իսկ ահա հին տներում դրանք պարտադիր մաս էին կազմում: Շատերը մինչ օրս շարունակում են ապրել տնե-րում, որտեղ խոհանոցի ու սանհանգույցի միջև պատին կա պատուհան, սակայն քչերը գիտեն, թե ինչի համար է այն նախատեսված:

Կա մի քանի վարկած: Ըստ առաջինի, նախկինում էլ ջրերի թաքացումը տներում իրականացվում էր գազի կաթ-սայի օգնությամբ և շինարարական նորմերով նախատեսված էր նման պատուհանի առկայությունը: Պայթյունի դեպքում պատուհանը պիտի պաշտպաներ պատերը փլվելուց:

Եթե կաթսան սանհնագույցի ներսում էր, պայթյունի ալիքը կոտրում էր պատուհանը, իսկ պատերն անվնաս էին մնում:Կան նաև բացատրման այլ տարբերակներ: Դրանցից գլխավորը՝ լույսի խնայումն է: Մինչ էլեկտրաէներգի-այի հայտնվելը, սանհանգույցը մտնելու համար պետք էր մոմ կամ կերոսինե լամպ վառել, իսկ պատուհանը ծա-ռայում էր որպես լույսի աղբյուր:

Բացի այդ,նմանատիպ պատուհանների շնորհիվ իրականացվում էր վենտիլյացիա:Որպեսզի խոնավությունը չը-կուտակվեր սանհանգույցում, բացում էին պատուհանը ու օդափոխում տարածքը:Եվ վերջինը. եթե լոգարանում մնացել է որևէ մեկը, ով չի կարողանում բացել դուռը, կարելի է կոտրել պատուհանը ու ներս մտնել, մինչդեռ ժա-մանակակից տներում հաճախ ստիպված են լինում կոտրել դուռն ամբողջությամբ, եթե փականի հետ կապված խնդիր է առաջանում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика