Բոլորին հայտնի է այս բույսը, բայց քչերը գիտեն, որ այն վերականգնում է նույնիսկ 70-անց մարդկանց տեսողու-թյունը և կարգավորում աչքի ճնշումը․․․
Fitfoodhause.net կայքը գրում է, որ ակնախոտը՝ որպես աչքի հետ կապված տարբեր խնդիրների լուծման միջոց, օգտագործվել է դեռ 14-րդ դարից սկսած։ Դրա լատիներեն անվանումը՝ եվփրասիա, ծագել է հունարեն «euphrosyine» բառից, որը նշանակում է՝ երջանկություն, ուրախություն։ Գոյություն ունի լեգենդ այն մասին, որ հին հույներն այս բույսն օգտագործել են աչքի տարբեր վարակները բուժելու, երջանկություն ստեղծելու համար։
Այս բույսին վերագրվել է նաև աչքի տեսողությունը պահպանելու և դրանով հիվանդին ուրախություն բերելու հատկություն:Ավելին, կարծիք կա, որ այս բույսը նույնիսկ 70-80 տարեկան անձանց տեսողությունը զգալիորեն լավացնելու հատկություն ունի։
Ակնախոտի ծաղկման շրջանը հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածն է։ Ծաղկելու հա-մար անհրաժեշտ է, որ այն գտնվի խոտածածկ տարածքում։ Այս բույսի օգտակար հատվածը նրա տերևներից ստացվող էքստրակտն է։ Այն պետք է ստանալ, երբ բույսը ծաղկում է։ Էքստրակտը բազմաթիվ օգտակար քի-միական բաղադրիչներ ունի։
Օգտակարությունն աչքերի համար
Այլընտրանքային բժշկությամբ զբաղվողները նշում են, որ ակնախոտը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն երկար ժամանակ օգտագործվել է աչքի տարբեր վարակները բուժելու համար։ Վերացնում է ցանկա-ցած վարակ կամ բակտերիա, թեթևացնում է աչքի ցավը և չորությունը։Շնորհիվ հակավիրուսային հատկութ-յուն-ների՝ այս բույսն օգտակար է նաև հետևյալ հիվանդությունների դեպքում՝
- սինուսիտներ, կատարակտ
- վերին շնչուղիների բորբոքումներ
- բարձր ջերմություն
Ակնախոտն օգտագործվում է նաև մաշկի վնասվածքների բուժման ընթացքում։ Այն կամ դնում են վնասված հատվածի վրա, կամ օգտագործում՝ որպես կոմպրես։ Այս բույսի միջոցով բուժվում են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ակնեն և մաշկի բորբոքումները։
Չափաբաժինը և կիրառումը՝
Չափահասներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել չորացրած ակնախոտի 2-4 գրամ՝ 3 ան-գամից ոչ ավելի։ Ակնախոտով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ չորացրած ակնախոտ ավելացնել 200 մլ եռացող ջրին։ Թողեք այն 15 րոպե։ Օրվա ընթացքում 3 անգամ խմեք թեյն առանց շաքարի։
Ակնախոտը հասանելի է տարբեր ձևերով, այդ թվում՝ չորացրած տերևների, թեյի, հաբի և այլ տեսքով։
Ապրեք առողջ