Քրոջս երեխաներին միշտ գրքեր էի նվիրում, բայց քույրս ինձ ահսկացրեց, որ այսուհետ գրքեր չնվիրեմ, ավելի լավ է․․․

Ունեմ մի հարազատ քույր, նա ամուսնացած է, ունի երկու երեխա։ Քանի որ ես աշխատում եմ, ազատ եմ լինում միայն երեկոյան, մենք հազվադեպ եքն հանդիպում։ Եվ ահա մի քանի օր առաջ ավագ երեխայի ծննդյան օրն էր, իսկ երեկ քրոջս հետ խոսում էինք համացանցով, ու նա պատմում էր նվերների մասին։Երեխան արդեն 5 տարե-կան է, ու կարծեցի, որ իսկական տարիքն է հեքիաթների գիրք նվիրելու համար։

Գնեցի 3 գունազարդ գիրք ու քաղցրավենիք։Ու քույրս ուղարկում է ինձ մի լուսանկար, թե ինչպես է իր որդին լեգոյով խաղում ու ուտում իմ նվիրած կոնֆետ-ներից։ Իսկ հետո էլ գրում է, որ, ցավոք, գիրքը իր երեխաներին պետք չէ, քանի որ նրանք ավելի շատ սիրում են մուլտֆիլմեր դիտել ու պլանշետով խաղալ։ Նաև հայտնեց, որ ինքն ու ամուսինը երեխաների համար առհասա-րակ գրքեր չեն գնում, միևնույն է, նրանք կարդալ չգիտեն, ուրեմն դա իզուր ծախս է։

Ամեն ինչ շատ շնորքով էր ասված, բայց իմաստն ինձ համար հասկանալի էր․ այլևս գիրք չնվիրել նրանց։Ես շատ զարմացած էի։ Իմ կարծիքով այս դեպքում մեղավոր են հենց ծնողները։Եթե երեխաների համար ընդհանրապես գիրք չգնեն ու չկարդան, ինչպե՞ս նրանց կարող են հետաքրքել հեքիաթները, զանազան պատմությունները, ա-ռակ-ները, կենդանիների նկարներն ու հանելուկները։

Բնական է, որ հեռուստացույցն ու հեռախոսը ավելի շատ կսիրեն։Բայց չէ որ ընթերցանությունը կարևոր գոր-ծոն է, այն օգնում է զարգացնել երևակայությունը, գրագիտությունը, գեղեցիկ խոսքը և ընդհանուր առմամբ ազդում է ուղեղի վրա։ Իմ 4-ամյա տղան արդեն փոքրիկ գրադարան ունի, 2 դարակի վրա միայն նրա գրքերն են։

Նա կարող է ինքնուրույն թերթել, նայել նկարները, կարող է խնդրել, որ իր համար մենք կարդանք։ Նա էլ բոլոր երեխաների պես սիրում է մուլտֆիլմեր դիտել, բայց գիտի, որ գիրքը մեր առօրյայի անբաժան մասնիկն է։Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ժամանակակից երեխաների համար պետք է գիրք կարդալ թե գաջեթները կարող են փո-խարինել դրանց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика