Մարտի 14-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով․․․

Մարտի 14-ի աստղագուշակ․ Աղեղնավորներ՝ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով․․․

ԽՈՅ

Առավոտյան դժվարություններ կարող են ծագել: Չի բացառվում՝ խնդիրների բախվեք այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Շատ Խոյեր հաջողակ կլինեն այնտեղ, որտեղ նման բան չէին սպասում: Հաջողությամբ կլուծ-վեն բարդ ու կարևոր հարցերը: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Օգտվեք այդ շանսից և ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրու-թյունների համար: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը:

ՑՈՒԼ

Կարևոր կլինի չշտապելը: Օրը վատը չի լինի, բայց շտապելու արդյունքում ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կը-խառնեք: Աշխատեք պահել բոլոր խոստումները,որոնք ավելի վաղ եք տվել, քանի որ դրանից կախված կլինի ձեր հեղինակությունը: Նոր պարտավորություններ լավ է չվերցնեք, եթե թեկուզ մի փոքր էլ կասկածում եք, որ կարո-ղանալու եք կատարել դրանք:Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, երկրորդը հարմար է ջանքերը մի-ավորելու համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Որոշ Ցուլերի նվերներ և ուշադրության հաճելի նշաններ են սպասվում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա սկզբին չարժե կարևոր որոշումներ ընդունել: Հուզական դաշտն այդ հատվածում անկայուն կլինի, դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, կբարկանաք շրջապատողների վրա: Շատ Երկվորյակներ ուրիշի ազ-դեցության տակ կընկնեն, իսկ ավելի ուշ կզղջան դրա համար:Բայց հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, ձեզ կվերադառնա ձեզ հատուկ լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է նոր նախաձեռնությունների համար և շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Լավ ժամանակ է շփումների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Գործերում հնարավոր են ձգձգումներ: Այսօր նշանակված որոշ հանդիպումներ անորոշ ժամանակով կհետաձգ-վեն կամ կչեղարկվեն: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք կկարողանաք գլուխ հա-նել բարդ գործերից, լուծել այն հարցերը, որոնք վերջերս անհանգստացնում էին: Հավանական են դրամական մուտքեր: Հաճախ դրանք ավելին կլինեն, քան սպասում էիք: Կարող եք չծրագրված գնումներ անել: Շատ Խեց-գետիններ այսօր ձեռք կբերեն այն, ինչն օգտակար կլինի աշխատանքի, ուսման կամ ստեղծագործելու համար:

ԱՌՅՈՒԾ 

Բարենպաստ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Նոր ծրագրեր կհայտնվեն, ինտուիցիան անսխալ կհուշի, թե դրան-ցից որոնք արժե կյանքի կոչել առաջին հերթին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Չի բացառվում՝ դը-րանց շնորհիվ ծանոթանաք մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:Հավանական է ֆինանսա-կան հարցերի հաջող լուծում: Որոշ Առյուծներ շատ շահավետ գնումներ կանեն կամ կհասկանան, թե ինչի մեջ արժե գումար ներդնել: Երեկոն կուրախացնի ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություն-ներով:

ԿՈՒՅՍ 

Կարևոր գործերի հարցում մի շտապեք: Օրվա սկզբին արժե դրանք զգուշությամբ և առանց շտապելու ստանձ-նել: Հուզական դաշտն անկայուն է, ձեզ համար դժվար կլինի մտքերը հավաքելը:Ժամանակի ընթացքում իրավի-ճակը դեպի լավը կփոխվի: Ինտուիցիան կհուշի՝ երբ արժե գործել: Անհրաժեշտ պահին առաջին քայլերն անելով՝ արագ կհասնեք նպատակին:Հնարավոր են լավ նորություններ և հետաքրքիր առաջարկներ: Օրվա երկրորդ կե-սին կկարողանաք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Օգտակար կլինի այն մարդու հետ խորհըր-դակցելը, որը ձեզ բազմիցս խելամիտ խորհուրդներ է տվել:

ԿՇԵՌՔ 

Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ է և հնարավորություն կտա գլուխ հանել և՛ նոր առաջադրանքներից, և՛ արդեն լավ ծանոթներից: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսներին բարդ է թվում, ճիշտ եզրահանգումների կգաք՝ նույնիսկ նվազագույն տեղեկատվության տիրապետելու պայմաններում: Շրջապատողները շատ հարցերում կաջակցեն ձեզ: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Դրա շնորհիվ դուր կը-գաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, բայց ոչ այնքան արդյունավետ: Հարմար ժամանակ է շտապողականություն չպահանջող ըզ-բաղմունքների համար:

ԿԱՐԻՃ 

Անհանգիստ օր է: Հարթ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները, երբեմն դատարկ բանե-րի պատճառով վեճեր կլինեն, որոնց կհետևեն բուռն հաշտությունները: Նույնիսկ մտերիմները ձեզ երբեմն ճիշտ չեն հասկանա, երբեմն ստիպված եք լինելու երկար ժամանակ նրանց բացատրել պարզ բաները: Բայց ձեզ կհա-ջողվի հանգստություն պահպանել, չբարկանալ, ձեզ բարեհամբույր պահել:Հավանական են հաջողություններ մանրուքներին ուշադրություն, կենտրոնացվածություն պահանջող գործերում: Ձեզ կհաջողվի ոչինչ աչքաթող չանել, բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ գտնել: Կարող եք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Հաջող օր է, որը հարմար է գործնական և անձնական հանդիպումների համար: Եթե համախոհների և օգնա-կանների կարիք ունենաք, հեշտությամբ կգտնեք նրանց: Կարող եք նոր բան ստանձնել. դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Այսօր ստացած փորձն ու գիտելիքները ձեզ դեռ շատ պետք կգան:Չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Դուք հաճախ լավ տպավորություն կթողնեք շր-ջապատողների վրա: Շատերին դուր կգա կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը, նաև այն գաղափարները, որոն-ցով հաճույքով կկիսվեք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Այդ հատվածում ապագա-յի համարձակ, բայց բավական իրական ծրագրեր կհայտնվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Հրաշալի օր է, որը շատ գործերում հաջողությունների հասնելու հնարավորություն կտա: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել նպատակին, և նրա շնորհիվ ժամանակը զուր չեք վատնի:Հնարավոր են հետաքրքիր ծանոթութ-յուններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Չի բացառվում ընկերական կամ ռոման-տիկ հարաբերությունների սկիզբը:Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներով լի կլինի: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք: Կարևոր կլինի, որ չշտապեք: Եթե վճռական գործողություններ սկսելու համար սպասեք հարմար պահի, ժամանակն անբարենպաստ պայմանների դեմ պայքարելու համար վատնելու կարիք էլ չի լինի:

ՋՐՀՈՍ 

Անհանգիստ, բայց շատ հետաքրքիր օր է: Դուք շատ բան պիտի անեք, ազատ ժամանակ քիչ կունենաք: Բայց դուք չեք բողոքի, քանի որ այն, ինչով պիտի զբաղվեք, իսկապես կգրավի ձեզ: Հնարավորություն կունենաք ծա-նոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, հանդիպել նրանց, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել: Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը, որը երկար ժամանակ կզբաղեցնի ձեր մտքերը:Օրը հարմար է հին նա-խասիրությանը վերադառնալու կամ մեկ այլ հետաքրքիր գործով զբաղվելու համար, որի համար ժամանակը չէր բավականացնում:

ՁԿՆԵՐ

Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն: Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, ստիպված եք լինելու անընդհատ շեղվել, մի գործից մյուսին անցնել: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել այն գործում, որում նախկինում անհաջողության եք հանդիպել: Հավանական են հանդիպումներ մարդ-կանց հետ, որոնց հասցրել եք կարոտել:Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք վերջացել էին անբարենպաստ պայմանների հետևանքով, հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Հիմա դուք լավ կհասկանաք նրանց, որոնց հետ նախկինում լեզու չեք գտել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика