Կինը մուրացկան տղամարդուն տվեց իր բոլոր մետաղադրամները․ Միայն ժամեր անց գիտակցեց, որ կատարել է իր կյանքի ամենամեծ սխալը․․․

Ամերիկուհի Սարա Դարլինգը միշտ էլ կարեկցել է անտուններին: Նա դեռ պատանեկության տարիներից փոր-ձում էր իր հնարավորության սահմաններում որևէ կերպ օգնել մուրացկաններին: Մի օր էլ կինը հանգիստ քայ-լում էր փողոցով, երբ նկատեց մի տարեց մարդու, ով գումար էր խնդրում անցորդներից:Սարան մոտեցավ նրան ու տվեց իր դրամապանակի մեջ եղած բոլոր մետաղադրամները: Միայն մի քանի ժամ անց գիտակցեց, որ մեծ սխալ է գործել:

Կինը դրամապանակի մեջ էր պահում իր ամուսնական մատանին, որն իրեն նվիրել էր սիրելի տղամարդը: Քանի որ մատանին մի քիչ փոքր էր, Սարան պատրաստվում էր տանել այն ոսկերիչի մոտ,սակայն գումարը տալու ժա-մանակ մոռացել էր դրա մասին և ուշադիր չէր:

Երեկոյան հուսահատված Դարլինգը վերադարձավ այն վայրը, որտեղ ժամեր առաջ հանդիպել էր մուրացկանին: Բայց տղամարդն այնտեղ չէր: Միայն հաջորդ օրը հաջողվեց հանդիպել: Կինը մոտեցավ նրան, սակայն երբ ու-զում էր սկսել խոսել, տղամարդը ժպտաց ու մեկնեց մատանին:

Պարզվեց, որ մուրացկանին անունը Բիլ Ռեյ է, և նրան դաստիրակել է քահանա պապիկը, ով սովորեցրել է թո-ռանը հետևել սրտի ու խղճի ձայնին: Դրա համար էլ Բիլն ուղղակի չէր կարող իրեն պահել ուրիշի իրը: Ի դեպ, մատանու արժեքը 4 000 դոլար էր:Սարան ընտրյալին պատմեց պատահածի մասին, և նրանց երկուսի շնորհիվ ստեղծվեց ֆոնդ, որտեղ երկրի տարբեր անկյուններում ապրող մարդիկ օգնություն ուղարկեցին Բիլին:

Ի սկզբանե սիրահարները որոշել էին գոնե 1000 դոլար հավաքել, սակայն արդյունքում ստացվեց 200 000: Այդ գումարով տղամարդը իր համար տուն ու մեքենա գնեց, հետո էլ աշխատանք գտավ: Փողոցային կյանքը այդքանով ավարտվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика