Բժշկական թեստ․ Եթե առավոտյան դժվար եք արթնանում, ապա մի քանի րոպեյում անցեք այս թեստը և իմացեք արդյո՞ք բավարար եք քնում․․․

Եթե մարդ մշտապես կիսատ է քնում, օրգանիզմն ադապտացվում է, փորձում խնայել ուժերը և նվազեցնում է ո-րոշակի պրոցեսների արագությունը: Ուղեղը լիարժեք չի գործում, չի բացահայտում հիշողության և ինտելեկտի հզորությունը: Քնի անբավարարության մասին է վկայում քրոնիկ քնկոտությունը:

Եթե ունեք քնի քրոնիկ անբավարարություն, թուլությունն ու տհաճ քնկոտությունը ժամանակավորապես անհե-տանում են էներգետիկ ըմպելիք կամ սուրճ խմելուց հետո: ՛Այս թեստը կօգնի բացահայտել, արդյոք քնում եք բավականաչափ, որքան անհրաժեշտ է առողջության համար, թե ոչ:

Ստորև ներկայացված հարցերին պատասխանեք այո կամ ոչ.

  1. ճիշտ ժամանակին կարողանում եմ արթնանալ միայն զարթուցիչի օգնությամբ
  2. ինձ համար դժվար է անմիջապես արթնանալուց հետո վեր կենալը
  3. օրվա ընթացքում հաճախ եմ ունենում վատ տրամադրություն
  4. ինձ բարկացնում են մանրուքները, վիճում եմ կոլեգաներիս կամ հարազատներիս հետ՝ հաճախ առանց պատճառի
  5. մշտապես քաղցրի ու ածխաջրերով հարուստ սնունդի կարիք ունեմ
  6. դժվարությամբ եմ նոր մտահղացումներ ունենում
  7. նույնիսկ թեթև սնունդ ընդունելուց հետք քնելու ցանկություն եմ ունենում
  8. հաճախ եմ քնում ֆիլմ դիտելիս
  9. աչքերիս տակ առաջացել են մուգ շրջաններ, վատացել է մաշկիս վիճակը, ավելորդ քաշ եմ հավաքել
  10. առանց սուրճի հերթական բաժակը խմելու դժվարությամբ եմ անցնում աշխատանքի կամ կենտրո-նանում

Եթե 4 անգամից ավել պատասխանեցիք «Այո», նշանակում է, որ պիտի ավելի շատ հանգստանաք, ուշադրութ-յուն դարձնեք ձեր առողջությանն ու լիարժեք քնեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика