Բավականին մեծ տարիքում ամուսնացա և որոշեցի կյանքս դասավորել, բայց․․․Պարզվեց երջանկությունը իմ համար չէ

Ես հոգնել եմ… Մի քանի ամիս առաջ ամուսնացա մի տղամարդու հետ: Երկուսս էլ 56 տարեկան ենք, և կար-ծում էի, որ կկարողանանք միասին գուցե ճամփորդել, ֆիլմեր դիտել, ընդհանուր հետաքրքրություններ կունե-նանք, հաճույք կստանանք կյանքից:

Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց:Բանն այն է, որ նա չէր շտապում ինչ-որ տան գործեր անել: Իրերը թողնում էր որտեղ պատահի, փոշեկուլի տեղը անգամ չգիտեր, դեռ մի բան էլ պահանջում էր, որ իր հա-մար առողջ սնունդ պատրաստեմ:

Սկզբում փորձում էի արդարացնել նրան՝ համարելով, որ եթե իր տանն ենք ապրում, իսկ իմ բնակարանը վար-ձով ենք տվել, պիտի զիջումների գնամ: Համենայն դեպս, հոգսերս զգալիորեն ավելացել էին: Փորձում էի դրան ուշադրություն չդարձնել:

Սակայն համբերությանս բաժակը լցվեց, երբ նրա որդին  ու  հարսը սկսեցին իրենց երեխային բերել պապիկի մոտ:Տղան սովորում է առաջին դասարանում: Ստացվում էր այնպես, որ ամուսինս թոռանը բերում էր մեր տուն դպրոցից հետո, նա ամբողջ օրը մնում էր մեզ հետ, և միայն ուշ երեկոյան ծնողները գալիս էին նրա հետևից:

Ամուսինս խանութ ունի, և նա ցերեկը մի քանի ժամով գնում էր գործերով, իսկ ես մնում էի երեխայի հետ, դա-սեր անում, պատրաստում նրա համար: Հասկանու՞մ եք չէ, որ իմ տարիքի կնոջ համար առաջին դասարան-ցու հետ ժամանակ անցկացնելը այնքան էլ հեշտ չէ:

Մի պահ սկսեցի մտածել: Ինչի՞ս է պետք այս ամենը: Բավական չէ, որ տան գործերն էին ավելացել, ուրիշի երե-խան, ու դեռ մի բան էլ սկսել էին արդեն պահանջել այդ ամենը, ոչ թե խնդրել:Ու ես բաժանվելու որոշում կայաց-րեցի: Ամուսնուս ասացի այն ամենը, ինչ մտածում էի: Նա ոչինչ չպատասխանեց, որովհետև այլ բան խոստանալ ու անել չէր կարող, կամ չէր ուզում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика